Posted in Պատմություն 6.10

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Posted in Պատմություն 6.10

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Արտաշես II–ի գահակալումը: Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստան վերադարձնելու իր եղբայրներին, սակայն հաջողություն չունեցավ:
Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը: Նա հատեց դրամներ` իր պատկերով ու «Արքայից արքա» մակագրությամբ:

Իր ներքին հարցերը կարգավորելուց հետո Հռոմը կրկին ուշադրությունը սևեռեց Արևելքի վրա: Ք. ա. 20 թ. հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ տարված որդիներից Տիգրանը: Նա 14 տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին, որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II–ն անհայտ հանգամանքներում սպանվեց: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:

Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։
Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

Posted in Պատմություն 6.10

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար: I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:

Վերջին Արտաշեսյանների օրոք Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա: 2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը: Հասնելով Արշարունյաց գավառը` հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին:

Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:

Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.)։

Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես: Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները:

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի: Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից: Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղա- քականության:

Հայոց արքա Աբգար: I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով: Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը Հյուսիսային (Հայկական) Միջագետքում գտնվող Ուռհա-Եդեսիայում։

Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը: Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար V թագավորը (4-7 թթ., 13–50 թթ.): Նրա թագավորության տիրույթների մեջ էին մտնում նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները:

Հայոց արքա Աբգարը, իմանալով իր պարթև ազգականների միջև ծագած խռովության մասին, մեկնում է Պարթևստան: Խռովությունը հարթելուց հետո նա ծանր հիվանդանում է և վերադառնում Եդեսիա: Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին: Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում: Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին` Սանատրուկ 1-ը, իսկ Եդեսիայում` Աբգարի որդին:

Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում: Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին:

Պայքար Հռոմի դրածոների դեմ։ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատին հայերը վտարում են երկրից: Սակայն Միհրդատը հռոմեական ուժերի օգնությամբ կրկին բռնազավթում է Մեծ Հայքի գահը: Այդ դաժան անձնավորությունը առաջացրել էր հայ ժողովրդի ատելությունը: Միհրդատի եղբորորդին` Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, 51 թ. Արտաշատում զավթում է գահը: Դա առաջացնում է հայ ժողովրդի ցասումը:

Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք: Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր: 52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: Հռադամիզդը, փախչում է Վիրք: Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից:

Posted in Բնագիտություն 6.10

ՕՐԳԱՆԻԶՄ ԵՒ ՄԻՋԱՎԱՅՐ

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը.

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:
Օրինակ
Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։
Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու  լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։

Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։

Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը:

Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ:
Օրինակ
Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։
Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:
Օրինակ
Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:
Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։
Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» — տուն, «լոգոս» — գիտություն բառերից):Ինչպես տեսանք, էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ, որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում։ Շնաձկներն ապրում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։ Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ:Էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին 20-րդ դարում:Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:
Երկրագնդի ամենամեծ էկոլոգիական համակարգը կենսոլորտն է:

Շրջակա միջավայրի գործոնները.

Շրջակա միջավայրի գործոնները

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ։

Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ:

Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝

1. անկենդան գործոններ

2. կենսական գործոններ

3. մարդածին գործոններ

Բնության անկենդան գործոններ: Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:Դիտարկենք դրանցից կարևորագույների դերն ու նշանակությունը օրգանիզմների կյանքում:
1. Լույս: Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է: Լույսի ազդեցությամբ կատարվում է ֆոտոսինթեզ:
Արդյունքում`
· լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում,
· անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր,
· անջատվում է թթվածին:
Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները.
· բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը,
. չվող թռչունների երամներ կազմելը,
· արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:
2. Ջուր: Ջուրը և´բնակության վայր է, և´օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։Անապատային բույսերի արմատները ջուր են ներծծում մինչև 16 մ խորությունից: Կակտուսների փշերի ձևափոխված տերևները կրճատում են ջրի գոլորշացումը։ Շատ կրիաներ ամռանը ջրի քանակության պակասի պայմաններում քուն են մտնում։
3. Ջերմություն: Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Նրանք հարմարված են ջերմաստիճանային որոշակի տիրույթում գոյատևելուն:Ջերմաստիճանի փոփոխություններն առավելապես ազդում են սառնարյուն կենդանիների վրա.
Օրինակ
Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։
Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին.
Օրինակ
Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները` մազածածկով և ճարպային շերտով։
Բնության կենսական գործոններ: Կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են:
Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների:
Տարբերակում ենք բնության հետևյալ կենդանի գործոնները`
Միակողմանի օգտակար կապ — փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը ստանում է օգուտ, իսկ մյուսը` մնում անվնաս: Փոքր ձկները կպչում են մեծ ձկներին և տեղափոխվում մեծ տարածություններ:
Փոխադարձ օգտակար կապ — օրինակ մրջյունների և լվիճների փոխհարաբերությունը: Լվիճների արտազատած քաղցր հյութով սնվելու համար մրջյունները պահպանում և տարածում են նրանց:
Գիշատչություն — /գիշատիչ – զոհ/ փոխհարաբերությունների կապն է: Օրինակ` զատկաբզեզը սնվում է լվիճներով, բազեն` մկներով և այլն: Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:
Մակաբուծություն — այն կապն է, երբ մի օրգանիզմն ապրում է այլ օրգանիզմի հաշվին: Օրինակ` մարդու աղիներում ապրող մակաբույծ որդերը:
Մարդածին գործոններ: Մարդու ակտիվ գործունեության շնորհիվ բնությունը փոփոխվում է: Արդյունքում փոխվում են օրգանիզմների բնակեցման վայրերը: Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:
Էկոլոգիական համակարգերում փոխադարձ կապի դրսևորում է օրգանիզմների սնուցումը մեկը մյուսով:
Ինչպես հիշում եք, բուսակեր օրգանիզմները սնվում են ավտոտրոֆ բույսերով: Իրենց հերթին, բուսակերները սնունդ են հանդիսանում կենդանակերների և ամենակերների համար: Կենդանակերներն էլ, իրենց հերթին, կարող են սնունդ դառնալ այլ գիշատիչների և ամենակերների համար:
Սննդառության աստիճանակարգային փոխառնչությունը օրգանիզմների միջև կոչվում է սննդային շղթա:
Սննդային շղթայում սննդանյութերի հետ միասին մեկ օրգանիզմից մյուսին է անցնում նաև էներգիան, որն անհրաժեշտ է կենսագործունեության պահպանման համար:
Սննդային շղթայի օրինակներ են`
1Կարճ սննդային շղթա. խոտաբույս — մուկ — աղվես:
2Երկար սննդային շղթա. խոտաբույս — ծղրիդ — մողես — արծիվ:
Բնական համակեցությունները և դրանց պահպնումը

Ինչպես արդեն նկատեցինք, բնության մեջ կենդանի օրգանիզմները գոյություն ունեն միմյանց հետ սերտ կապերի մեջ: Գոյության նույն բնակավայրում ապրող օրգանիզմները ստեղծում են կայուն խմբավորումներ, որոնք կոչվում են համակեցություններ:
Posted in Մայրենի 6

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում: Բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները՝ փորի մաշկը դեղին,  պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային։ Տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

-Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր։ Չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը՝ եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, ցեխ էր շինում։ Ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա՞ էլի, որ զոռ ես անում,- ասաց Մանասը – Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել։

-Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ։ Բա դու՞ ում լակոտն ես։

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով իրար անցան, աղմուկ աղաղակ եղավ, Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր-սահման-ա-դիրք, զմրուխտափայլ-զմրուխտ-ա-փայլ, կանխավճար-կանխիկ-ա-վչառ, սնափառ-սին-ա-փառք, բաղաձայն-բաղ-ա-ձայն, պարտատեր-պարտք-ա-տեր, կենսախինդ-կյանք-ա-խինդ, ջրամուկ-ջուր-ա-մուկ,արևամանուկ-արև-ա-մանուկ, ձեռագործ-ձեռք-ա-գործ, նորամուտ-նոր-ա-մուտք:
բ) Կենարար-կյանք-արար, կենսուրախ-կյանք-ուրախ, զուգընթաց-զույգ-ընթացք, ջրկիր-ջուր-կրել, ջրհեղեղ-ջուր-հեղեղ, բանբեր-բան-բերել, քարտաշ-քար-տաշել, տնպահ-տուն-պահել, լուսնկա-լուսին-կա, մթնկա-մութ-կա, ձնծաղիկ-ձյուն-ծաղիկ, ռնգեղջյուր-ռինգ-եղջյուր, քարափ-քար-ափ, մոլեռանդ-մոլի-եռանդ, հրձիգ-հուր-ձգել, ակնհայտ,ակն-հայտնի:

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորք-ապաշնորհ, անարդյունք-ապարդյուն, անօրեն-ապօրինի, անձև-տձև:

Posted in մաթեմատիկա 6.10

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

1)Երկու քաղաքների հեռավորությունը 41կմ է։ Որքա՞ն է այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա, եթե քարտեզի մասշտաբը 1:10000 է։

410 սմ

2)Լուծեք հավասարումը․

ա)-36x + 660 = -3x

660=-3x + 36x

660=33x

x=660:33 = 20

x=20

բ)9z = -350 + 4z

9z – 4z = -350

5z = -350

z=-350:5

z=-70

գ)-8x + 83 = 3x — 49

-8x – 3x = -49 – 83

-11x = -132

x=12

դ)43 — 7z = 27 — 9z

-7z + 9z = 27 – 43

2z = -16

z=-16:2

z=-8

3)Առաջին ավտոբուսում 3 անգամ քիչ ուղևոր կար, քան երկրորդում։ Երբ կանգառում առաջին ավտոբուսից իջան 7 ուղևոր, իսկ երկրորդից՝ 25, երկու ավտոբուսներում ուղևորների քանակը հավասարվեց։ Սկզբում քանի՞ ուղևոր կար յուրաքանչյուր ավտոբուսում։

9 և 27 ուղևոր

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը 6,3սմ է։ Որքա՞ն է այդ քաղաքների իրական հեռավորությունը, եթե քարտեզի մասշտաբը 1:10․000․000 է։

630 կմ

2)Լուծեք հավասարումը․

ա)7x — 21 = 6x + 3

7x – 6x = 3 + 21

1x = 24

x=24

բ)-10n + 7 = -11n — 3

-10n + 11n = -3 – 7

1n = -10

n=-10

գ)5c + 13 = 6c + 23

5c – 6c = 23 – 13

-1c = 10

c=-10

դ)-24c — 9 = 23c — 9

-24c – 23c = -9 + 9

-47c = 0

c=0

3)Մեկ կիլոգրամ խնձորը 20 դրամով էժան է տանձից։ Հյութ պատրաստելու համար գնեցին 3կգ տանձ և 5կգ խնձոր։ Որքա՞ն էր յուրաքանչյուր մրգի արժեքը, եթե վճարեցին 660 դրամ։

խնձորը արժե 75 դրամ, իսկ տանձը` 95

Posted in մաթեմատիկա 6.10

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

1)Գտե՛ք արտահայտության արժեքը՝

ա)|2x — 6| — 2x , եթե x = 2

|4 – 6| – 4 = -2

բ)|3x — 8| — 3x , եթե x = 2

|6-8| – 6 = -4

գ)|6 + 4x| — 5x , եթե x = -3

|6-12| – (-15) = 21

դ)|7 + 5x| — 4x , եթե x = -2

|7-10| – (-8) = 11

2)Նկարում պատկերված է երկու հողակտոր՝ 1 : 50000 մասշտաբով։ Գտեք դրանց իրական չափերը, պարագիծը և մակերեսը։

3×50000=150000 սմ = 1,5 կմ

2×50000=100000 սմ = 1 կմ

(1,5 + 1) x 2 = 5

1,5 x 1 = 1,5

1,5 x 50000 = 75000 սմ = 7,5 կմ

(7,5 + 7,5) x 2 = 30

7,5 x 7,5 = 56,25

3)Աստղանիշի փոխարեն դրե՛ք գործողության համապատասխան նշանը, որպեսզի ստացվի ճիշտ հավասարություն․

3/5 * 1/6 = 23/30

3/5 + 1/6 = 23/30

17/36 * 4/9 = 17/81

17/36 x 4/9 = 17/81

9/10 * 64/45 = 1,28

9/10 x 64/45 = 1,28

12/5 * 8/5 = 96/25

12/5 x 8/5 = 96/25

34/9 * 197/81 =109/81

34/9  197/81 =109/81

17/9 * 1/6 = 34/3

17/9 : 1/6 = 34/3

4)3,6 կգ բրինձը պարունակում է 2,7 կգ օսլա։ Որքա՞ն օսլա է պարունակում 2,2 կգ բրինձը։

1,65 կգ

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Ճանապարհի երկարությունը քարտեզի վրա 18 սմ է։ Գտեք քարտեզի մասշտաբը, եթե ճանապարհի իրական երկարությունը 720 կմ է։

4 կմ

2)4,5 տոննա շաքարի ճակնդեղը պարունակում է 2,9 տոննա շաքար։ Որքա՞ն շաքար է պարունակում 11,7 տոննա ճակնդեղը։

7,5348 տ

3)Շինարարական կազմակերպությունը գնեց 540000 հատ աղյուս։ Առաջին շաբաթը առաքեցին գնված աղյուսի 7/18-ը, երկրորդ շաբաթը 15%-ով ավելի առաջին շաբաթվա առաքածից։ Որքա՞ն աղյուս մնաց առաքելու։

88500