Posted in Հայրենագիտոըթյուն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտեղե՞ է տեղի ունեցել հայ ժողովրդի ծագումը, և անցել  նրա հետագա կյանքը։

Հայերի ծագումը և կազմավորումը տեղի է ունեցել  Հայկական լեռնաշխարհում։

 2. Ովքե՞ր էին խոսում հնդեվրոպական լեզվով։

Այդ տարածքում, բացի հայերի նախնիներից, ապրել են նաև գերմանացիներ, հույներ, ռուսներ, իրանցիներ, հնդիկներ և նարնց լեզուն համարվել է հնդեվրոպական լեզվաընտանիք, քանի որ տարածված են Հնդկաստանից մինչև Եվրոպա ձգվող մի շարք  երկրներում։

 

      3. Ինչպես է տեղի ունեցել հայ ժողովրդի կազմավորումը։

Ք․ ա 2-րդ հազարամյակի կեսերին սկսվում է հայ ժողովրդի կազմավուրում։ Այդ գործընթացին մասնակցել են նաև լեռնաշխարհում ապրող ուրիշ ցեղեր ու ցեղախմբեր, որոնք խոսում էին տարբեր լեզուներով։ Սակայն վճռական դերը կատարել են հայկական հնդեվրոպալեզու՝ հայալեզու ցեղախմբերը, որոնցից երկու ամենախոշորներն ու հզորները կոչվել են՝ <<հայ>> և <<արմեն>>։ Այդ ցեղերի և լեռնաշխարում ապրող մյու ցեղերի միաորումից  էլ  առաջացել է հայ ժողովրդի կազմավորումը։

Posted in Հայրենագիտոըթյուն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որորնք էին առաջին պետքությունները։

Նեղոս գետի հովտում կազմավորվում է հին Եգիպտական թագավորությունը, իսկ Տիգրիս և Երփրատ գետերի հովտում, այսինքն ՝ Միջագետքում՝  Շումերը և Աքքադը։Սրանց ազդեցությունընտարածվում է շրջակա երկրների, այդ թվում և Հայկական  լեռնաշխարհի վրա՝ արագացնելով այստեղ  բանակչության զրագացում։

2. Ինչպես էր բացատրում նախամարդը բնության անհասկանալի երևույթները։

Նախնադարում մարդիկ պաշտում էին  նաև բնության երևույթները՝ կայծակը, քամին, անձրևը և այլն։ Ջրի պաշտամունքին էին նվիրվում ձկնակերպ քարե կոթողներ <<Վիշապաքարերը>>։ Բնության շատ երևույթներ, օրինակ՝ բուսականության ծաղկումը, ջրի սառչելը, նախնադարյան մարդը բացատրում էր ոգիների  ազդեցությամբ։  Այդ բոլորին նա զոհ էր մատուցում, որպեսզի իր խնդրանքը իկատար ածվի։

Posted in Հայրենագիտոըթյուն

Քարի դարը Հայաստանում

Հարցեր և առաջադրանքներ

1․ Հայկական լեռնաշխարհի, ո՞ր շրջաններում են հայտնաբերել նախամարդու հետքեր։

Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում գտնվում են մարդու աշխատանքի բազմաթիվ հետքեր, նրա պատրաստած և օգտագործած գործիքներ։ Դրանք մեծ մասամբ վանակատից են։ Հատկապես աչքի են ընկնում Արագածի փեշերին բարձրացող Արտին լեռան վրա և Արզնիում գտնվող աշխատանքային գործիքները։

2․ Հնադարյան մարդու առաջին զբաղմունքը։ Ինչպե՞ս էր նա ապահովում իր  գոյությւոնը։

Մարդիկ ապրում էին ծառերի վար և քարայրներում։ Ուտելիք ճարում էին մեծ դժվարությամբ, սնվում էին բույսերի արմատներով, մանր կենդանիներով , թռչունների ձվերով։ Որպիսի պաշտպանվեն գիշատիչ կենդանիներից, ապրում էին խմբերով։ Օգտագուրում էին քարից կոպիտ հատիչներ։

3․ Ի՞նչ նշանակություն ունեցավ վայրի կենդանիների ընտելացումը։

Վայրի կենդանիների ընտելացման միջոցով մարդիկ սկսեցին զբաղվել անասնապահությամբ, սննդի մեջ ավելացավ միսը՝ սպիտակուցներով հարուստ, նաև անասնապահական այլ մթերքներով։

Posted in Հայրենագիտոըթյուն

Հարցեր և առաջադրանքներ

Հայկական լեռնաշխարհ

  1. Ի՞նչ տարածք է գրկվում հայկական լեռնաշխարհը։  

Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր բազմաթիվ  լեռնաշղթաներով և սարահարթերով։ Հայկական լեռնաշխարհը ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Իր բարձր դիրքի համար Հայկական լեռնաշխարհը կոչվում է լեռնային կղզի։ Հյուսիս-արևմուտքից եզրերվում  է Պոնտական, հյուսիսից՝  Փոքր Կովկաս՝  Հայկական Տավրոս լեռնաշղթաներով։ Արևելքից արևմուտք, ձգվում է Հայկական պար լեռնաշղթան։ Հայկական պարն արևմուտքում սկիզբ է առնում Մասիս սարից։

2. Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն ու լճերը։

Հայկական լեռնաշխարհը, հարուստ է մեծ և փոքր լճերով։ Սևանա լիճը աշխարհի բարձրադիր, քաղցրահամ լճերից է։ Սևանալճում բազմանում են Իշքան, կարմրախայթ , գեղարքոնի ձկրերը։ Լիճը ունեցել է մեկ կղզի, որը հետեգայում ջրի իջեցման պատճառով վերածվել է թերակղզու։ Սևանալիճ է թափվում բազմաթիվ գետեր և միայն սկիզբ է առնում  Հրազդան գետը։ Վանա լիճը ավելի մեծ է և ջուրը աղի է, բազմանում է միայն տարեխ ձուկը։ Այն ունի 4 կղզի, որոնցից նշանավորը Աղթամարն է։

3. Ի ՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։

Հայկական լեռնաշխարհի ընդերքը հարուստ է օգտակար և ոչ օգտակար հանածոներով՝ պղինձ, երկաթ, կապար, արծաթ, ոսկի։ Կան նաև աղահանքեր։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է նաև հանքային բուժիչ ջրերով։ Հայաստսնը նաև ունի շինյանյութի շատ պաշարներ՝   տարբեր գույնի  տուֆ (վարդագույն, սև, սպիտակ), բազալատ, կրաքար, հրակայուն   կավեր, ավազ, մարմար և այլն։

 

4. Քանի՞ <<աշխարհներից>> է կազմված Մեծ Հայքը։ Որո՞նք էին դրանք։

Դեռևս  Ք․ա․ IVդարում, Հայաստանում ձևավորվել են երկու վարչաքաղաքական միավոր՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։   Մեծ Հայքը բաժանվախ են 15 նահանգներ Արարատ, Գուգարք, Ուտք, Արցախ, Սյունիք, Փայտակարան, Վասպուրական, Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Աղձինք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք։ Մեծ Հայքն ունի մոտ 300 հազար քառակուսի կմ տարածք։

 

5. Ներկայիս  Հայաստանի Հանրապետությանը պատմական հայաստանի, ո՞ր նահանգների տարածքն է ընդգրկում։

Հայաստանի Հանրապետություն տարածքն ընգրկում է Մեծ Հայքի, Արարատի, Սյունիքի և Գուգարք նահանգների մի մասը։

Posted in Հայրենագիտոըթյուն

Հայկական բնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Այն տարածքը, որտեղ իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը կոչվում է Հայաստան։ Այլ ժողովուրդներ   Հայաստանին կոչում են Արմենիա։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր բազմաթիվ  լեռնաշղթաներով և սարահարթերով։ Հայկական լեռնաշխարհը ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Իր բարձր դիրքի համար Հայկական լեռնաշխարհը կոչվում է լեռնային կղզի։ Հյուսիս-արևմուտքից եզրերվում  է Պոնտական, հյուսիսից՝  Փոքր Կովկաս՝  Հայկական Տավրոս լեռնաշղթաներով։ Արևելքից արևմուտք, ձգվում է Հայկական պար լեռնաշղթան։ Հայկական պարն արևմուտքում սկիզբ է առնում Մասիս սարից։ Մասիսն ունի 5165 մերտ բարձրություն։                                                                    Հայաստանի ամենաբարձր լեռը դա Արագածն է։Արագած լեռը հարուստ է ջրերով և բուսականությամբ։ Հյուսիսից  եզերվում է Արարատյան դաշտը։ Այստեղ են գտնվում Հայաստանի հինավոիրց մայրաքաղաքները՝ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը,Վաղարշապատը , Դվինը,  նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Երևանը։

 

Գետեր և լճեր                                                                                                                                                    Հայկական լեռնաշխարհին սկիզբ են առնում Եփրատ, Տիգրիս, Ճորոխ, Արաքս և Կուր գետերը։ Եփրատը դուրս գալով Հայկական լեռնաշխարհից անցում է միջագետքով, միախառնվում Տիգրիսին և թափվում Պարսից ծով։ Ճորոխ գետը թափվում է Սև ծով։ Արաքս գետը սկիզբ են առնում Բուրականի ակունքից, ընդունելով Ախուրյան, Քասախ, Հրազդան գետերը, միանում է Կուր գետին և թափվում Կասպից ծով։     Հայ ժողովուրդը Արաքս գետն Անվանում է մայր Արաքս։ Հայկական լեռնաշխարհը, հարուստ է մեծ և փոքր լճերով։ Սևանա լիճը աշխարհի բարձրադիր, քաղցրահամ լճերից է։ Սևանալճում բազմանում են Իշքան, կարմրախայթ , գեղարքոնի ձկրերը։ Լիճը ունեցել է մեկ կղզի, որը հետեգայում ջրի իջեցման պատճառով վերածվել է թերակղզու։ Սևանալիճ է թափվում բազմաթիվ գետեր և միայն սկիզբ է առնում  Հրազդան գետը։ Վանա լիճը ավելի մեծ է և ջուրը աղի է, բազմանում է միայն տարեխ ձուկը։ Այն ունի 4 կղզի, որոնցից նշանավորը Աղթամարն է։

 

Բուսական և կենդանական աշխարհ                                                                                                          Հայկական լեռնաշխարհի բնությունը շատ հարուստ է։ Աճում է թուզ, նուռ, տանձ, խնձոր, սալոր, բազմազան են խաղողի այգիները։ Մշակում են ցորեն,  գարի, հաճար, կորեկ։ Հայկական լեռնաշխարհում համեմատաբար անտառաները քիչ են։ Շատ անտառներ կան Արցախում, Սյունիքում, Գուգարքում։ Անտառներում աճու են կաղնի, հաճարենի , բոխի, թխկենի, հացենի, կեչի։ Կան նաև վայրի պտղատու ծառեր և թփեր։ Հին Հայաստանում տնկվել են արհեստական անտառներ, որոնցից մեզ հայտնի է Խոսրովի անտառը։ Բազմազան է կենդանական աշխարհը։ Արարատըան դաշտում կար որդի մի տեսակ, որից ստանում էին կարմիր ներկ  և անվանում՝  որդան կարմ

Օգտակոր հանածոներ                                                                                                                                Հայկական լեռնաշխարհի ընդերքը հարուստ է օգտակար և ոչ օգտակար հանածոներով՝ պղինձ, երկաթ, կապար, արծաթ, ոսկի։ Կան նաև աղահանքեր։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է նաև հանքային բուժիչ ջրերով։ Հայաստսնը նաև ունի շինյանյութի շատ պաշարներ՝   տարբեր գույնի  տուֆ (վարդագույն, սև, սպիտակ), բազալատ, կրաքար, հրակայուն   կավեր, ավազ, մարմար և այլն։

 

Վարչական բաժանումը                                                                                                                                       Դեռևս  Ք․ա․ IVդարում, Հայաստանում ձևավորվել են երկու վարչաքաղաքական միավոր՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։   Մեծ Հայքը բաժանվախ են 15 նահանգներ Արարատ, Գուգարք, Ուտք, Արցախ, Սյունիք, Փայտակարան, Վասպուրական, Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Աղձինք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք։ Մեծ Հայքն ունի մոտ 300 հազար քառակուսի կմ տարածք։       Հայաստանի Հանրապետություն տարածքն ընգրկում է Մեծ Հայքի, Արարատի, Սյունիքի և Գուգարք նահանգների մի մասը։

Posted in Հայրենագիտոըթյուն

Մուսալեռան հերոսամարտ

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի  Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:

1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:

Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:

Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:

1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:

Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:

Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:

Չհավատալով թուրքերի խոստումներին ` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:

Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:

Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:

Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:

Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:

Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:

Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:

Սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:

Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:

Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):

Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:

Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:

Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):

Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:

1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ:

1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:

Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:

Կոթողի հեղինակները` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան:

Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

Posted in Հայրենագիտոըթյուն

Բաշ Ապարանի հերոսամարտ

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):

Թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը և ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաև Ապարանի սահմանային գյուղերը։Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որևէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլևս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը և Ապարանի  բնակիչ Արսեն Տեր-Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Որորշել են կանգնել թշնամու դեմ, չգաղթել և չհանձնվել:Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը և զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Posted in Հայրենագիտոըթյուն

Հեթումյաններ

hayoc-tagavorneric-m-u65695-1.jpg

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը` Զաբելը։ 1226թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։
Դրանից հետո, Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ, Հեթումը հռչակվեց հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ Կիլիկյան Հայաստանի Հեթումյան արքայատոհմի հիմնադիրը։
Հեթում I-ի և նրան հաջորդած որդու` Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք,
13-րդ դարի վերջերից, երկիրը պարբերաբար ենթարկվում էր
Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վեր —
ջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։
1375թ., այնուամենայնիվ, հզորացած Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական
պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը շարունակեց պայքարը։
Այդ պայքարի գլուխ կանգնեց
Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը` Կոստանդին: Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք իշխանական տներ ամրացան Զեյթուն, Հաճըն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում և իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։

Posted in Հայրենագիտոըթյուն

Կիլիկյան հայոց թագավարություն

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։