Posted in Մայրենի

Նամակ աշնանը

Ցտեսություն աշուն: Քեզ  շատ կկարոտենք, քանի որ դու գեղեցիկ ես քո գույնզգույն տերևներով և ջերմացնող արևով: Դու գնում ես,  որ գա ձմեռը, իսկ ձմեռը մեզ կտա գեղեցիկ և փափուկ ձույն, կգա Նոր տարին, կղողանջեն ամանորյա զանգերը և բոլորս կուրախանանք: Մենք կսպասենկ քո  մյուս գալուն աշուն:

Posted in Մայրենի

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

 

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Հողն է նրանց անկողին:

 

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

 

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Փափուկ է,

Սպիտակ է,

Գալիս է ձմռանը,

Ուրախացնում բոլորին:

 

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը գալիս է ձմռանը, այն փափուկ է, սպիտակ, ձյան հետ մենք կարող ենք խաալ:

 

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ծաղիկները գեղեցիկ են, գույնզգուն, գեղեցկացնում են մեր շրջապատը, իսկ երբ գալիս է ձմեռը՝ նրանք մտնում են քուն:

 

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

<<>Ձմեռ>

Posted in Մաթեմատիկա

1.Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

1 և 9

 

2.Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։

1+2+3+4+5+6+7+8+9=45

 

3.Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։

9 թվանշան:

 

4.Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։

10 և 99

 

  1. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։

14, 13, 12, 11, 10,

 

  1. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։

93, 94, 95, 96, 97, 98, 99,

 

7.Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։

90

 

8.Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի
գումարը:

10+9=19

 

9.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը:

99-9=90

 

10.Ո՞րն  է ամենափոքր  եռանիշ   թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

100  և  999.

 

11.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

99+999=1098

 

12.Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի  տարբերությունը:

999-99=900

 

13.Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

10+999=1009

 

14.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը:

99+100=199

 

  1. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։

90-ով:

 

 

Հաշվի՛ր:

26×7=164

38×9=342

42×5=210

87×3=261

63×4=252

36×5=180

55×8=140

 

300:6=50

640:80=8

480:8=60

630:70=9

240:3=80

420:60=7

320:4=80

 

 

1.Մոտորանավակի  մեջ 2 մարդ կարող է նստել, իսկ նավակի մեջ՝ 6 անգամ ավելի: Մոտորանավի ու նավակի մեջ ընդամենը քանի՞ մարդ կարող է նստել:

Լուծում 2+6=8

Պատասխան՝ 8 մարդ:

 

  1. Ձկնորսներն առաջին օրը 32 կգ ձուկ որսացին, երկրորդ օրը, առաջին օրից՝ 10 կգ-ով ավելի, երրորդ օրը, երկրորդ օրից 4 անգամ շատ որսացին: Երեք օրում ձկնորսները ընդամենը քանի՞ կիլոգրամ ձուկ որսացին:

Լուծում 10+32=42

42×4=168

32+42+168=242

Պատասխան՝ 242 կգ ձուկ:

Posted in Մայրենի

Կաքավ

(տեղեկատվական)

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 – 25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը գիտեիր:

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

 

2.Լրացրու բաց թողնված տառերը:

Եկել էր հասուն մրգերով ծանրաբեռնված աշունը: Այգիներում սկսվել էր բերքահավաքը: Երեխաները որոշել էին oգնել մեծերին: Շուտով աշխատանքը եռաց: Լսվում էր երեխաների ու մեծահասակների զվարթ ծիծաղը: Մայրամուտին բոլորը խինդ ու ծիծաղով վերադարձան գյուղ:

Posted in Մաթեմատիկա
  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

167

  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

761

 

 

  1. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

940

  1. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

409

Continue reading

Posted in Մայրենի

Ճանապարհորդություն դեպի բուսաբանական այգի

Ես և իմ դասարանը գնացինք բուսաբանական այգի: Ավտոբուսը շարժվեց դպրոցի բակից, անբողչ ճանապարին երգում էինք և խաղոմ:  Վեջապես հասանգ բուսաբանակն այգի, այնտեղ շատ գեղեցիկ աշունե, մի պահ ինձ թվաց թե անբողջ ծառերը վառվումեն, կրակի մեջ են, բայց  այդ ամենը գույնս գույն տերևներ էին՝ դեղին, կարմիր, նարնջագույն, կանաչ և վարդգուն: Այգում կար մի շատ հետաքրքիր քարանձավ, բոլորս մտանք մեջը և ուսումնասիևեցինք: Այգում մենք նաև վազվեցինք, ոտքերով խշխշացրեցինք թափված տերևները, նկարեցինք աշնանային տերևները, ճոճվեցինք և ուրախ տրամադրությամբ վերադարձանք դպրոց:

Posted in Մայրենի

Հայ ժողովրդական հեքիաթ «Ճնճղուկը»

I

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝

-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:

Էս ճուտն էլ թե՝

-Դե լա՜վ, կտեսնես:

Ու թռչում գնում է:

Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.

-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մարդը թե՝

-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:

Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.

-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝

-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:

III

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.

-Փիսի՛կ, փիսի՛կ:

-Մյաո՜ւ, ի՞նչ…

-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս կատուն թե՝

-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:

-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:

Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:

Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.

Ծիտն եմ, ծիտն եմ,

Ծտի ճուտն եմ:

Մոր բերած եմ:

Հոր պահած եմ:

Անուշ քրոջ թռցրած եմ,

Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:

Օրերիցմի օր էլ ես ծիտը տանմը չի լինում ,մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»:

2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:

<<Ծիտը>>, <<Պոչատ աղվեսը>>

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում:

Continue reading

Posted in Մայրենի

Վագրի վրա մռնչացող տղան

Դոնալդ Բիսեթ

 

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Թփթփացնել –խփել, հարվածել

Զարհուրելի – սարսափելի, վախենալու

2.Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս

Անուշադիր է

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել

Ինչու ինձ չի գնահատում

գ. խելքը թռցնել

անխելք բաներ է խոսում

3.Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա:

Քանի որ վախենում էր:

 

4.Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:

Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։

 

5.Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:Մտածում էր, որ հիմա կվախացնի վագրին:

6.Հորինի՛ր պատում, մուտքագրի՛ր պատումդ, նկարի՛ր ջրաներկով կամ գուաշով, պատումիդ հետ միասին տեղադրի՛ր բլոգումդ:

Ժպտացող վագրը

Կար-չկար մի վագր կար,նա միշտ ժպտում էր: Վագրը շատ հումորով էր և միշտ  իր ընկերներին ուրախացնում էր: Մի անգամ վագրը գնաց անտառ, անտառում հանդիպեց մի տղայի, որը չէր ժպտում,  վագրը իր ուրախ պատումներով ուրախացրեց տղային ,իր ժպիտով գերեց տղային և նա սկսեց ժպտալ: Վագրը ուրախ էր, որ իր ժպիտով և ուրախ պատումներով կարողանում էր ուրախացնել բոլորին:

Posted in Մայրենի

                      «Աղվեսը»         

                                                                                       Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

 

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Հարցմունք անել-հարցնել

Խորոզ-աքաղաղ

Քուրք-մորթե վերարկու

Պտույտ գալ- պտտվել

Մտիկ տալ- նայել

Դար ու փոս- անհարթ

  1. Նշված բառերը դարձրու հոգնակի:

մարդ-մարդիկ

աղվես-աղվեսներ

մատ-մատներ

մկրատ-մկրատներ

ծաղիկ-ծաղիկներ

դուռ-դռներ

ժպիտ-ժպիտներ

 

3.Լրացրու բաց թողնված բառերը:

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասեք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն , ագին ծաղիկ։

 

  1. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել

Ականջ դնել- լսել, գլուխ տալ – խոնարհվել, հեգին տալ – չարչարել, վիզ ծռել – խնդրել:

 

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղ­ևորները, կես­­­օրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

– Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:

Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.

– Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում: