Posted in Բնագիտություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում․բնագիտություն

Սեպտեմբեր

Բույսեր

Երկրի  ներքին  կառուցվածքը․քարոլորտ

Երկրագնդի  ոլորտների  փոխադարձ  կապերը

Հոկտեմբեր

Ինչպե՞ս  պահպանել  և  փրկել  մեր  մոլորակը

Հող

Օդային  զանգված,կլիմայական  գոտիներ

Նոյեմբեր

Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ

Գետեր,լճեր

Դեկտեմբեր

Բնագիտության  ֆլեշմոբ

Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ

Posted in Մայրենի

ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։

Վառվռուն, ախորժակ, մռմռալ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կառկառել, երկնակառկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

 

Կետադրել տեքստը:

Շահանդուխտը՝ Իշխանի դուստրը, հրաշագեղ էր, չքնաղ. նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր՝ նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։

Մի օր, երբ իշխանազուն օրիորդը՝ուղեկցող խմբով, անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ՝ անծանոթ կերպարանքներով։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային։

 

Արտագրե՛լ և կետադրե՛լ։
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց, երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է, ուստի, չի շտապում։
Posted in մաթեմատիկա 5-րդ դասարան

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Վարժ 884

Ուղանկյան մեծ կողմը 6 սմ է, փոքր կողմը 5 սմ: Քանի՞ քառակուսի միլիմետրով կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա մեծ կողմը մեծացնենք 3մմ-ով, իսկ փոքր կողմը 18մմ-ով:

6 x 5 = 30

6 սմ + 3 մմ = 6 սմ 3 մմ

5 սմ + 18 մմ = 6 սմ 8 մմ

6 սմ 3 մմ = 63 մմ

6 սմ 8 մմ = 68 մմ

68 x 63 = 4284 մմ

Պատ․՝4284 մմ²

Posted in մաթեմատիկա 5-րդ դասարան

ԹՎԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ 2-Ի, 3-Ի, 4-Ի, 5-Ի, 8-Ի, 9-Ի, 10-Ի

2-ի բաժանվում են բոլոր զույգ թվերը։

3-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։

օրինակ՝ 144=1+4+4

4-ի բաժանվում են այն թվերը որոնք վերջանում են երկու զրոյով կամ վերջին երկու թվանշանները կազմում են 4-ի բաժանվող թիվ։

օրինակ 4020, 128

5-ի բաժանվում են այն թվերը, որոնց վերջում 0 է կամ 5:

8-ի բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են 3 զրոներով կամ վերջին 3 թվանշանը կազմում է 8-ի բաժանվող թիվ։

9-ի բաժանվում են այն թվերը, որի թվանշանների գումարը բաժանվում է 9-ի։

10-ի բաժանվում են միայն o-ով վերջացող թվերը։

օրինակ՝ 1000, 2000, 6000

Posted in Մայրենի

ԼՈՒՑԿԻՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:

Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:

Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:

Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:

«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

– Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:

Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

– Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:

Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Posted in մաթեմատիկա 5-րդ դասարան

Տնային աշխատանք

Վարժ 798

Որքա՞ն է քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսը։

ա) 4 սմ2  է-քառակուսու կողմը 2 սմ է

բ) 9  մ2 է, -քառակուսու կողմը 3 մ է

գ) 25  մմ2 է, -քառակուսուկ ողմը 5 մմ է

դ) 16  սմ2 է, -քառակուսու  կողմը  4  սմ  է

ե)1  դմ2  է, -քառակուսու  կողմը  1  դմ  է

 

Խնդիր  800

80 մ2 մակերեսով երեքսենյականոց բնակարանը կազմված է հյուրասենյակից, ննջասենյակից, աշխատասենյակից, խոհանոցից, լոգասենյակից  և միջանցքից։ Լոգասենյակի մակերեսը 9 մ2 է, խոհանոցինը և միջանցքինը միասին՝դրանից երկու անգամ ավելի։ Որքա՞ն է սենյակների ընդհանուր մակերեսը։

9×2=18

18+9=27

80-27=53

Պատ.՝ 53 մ2

Posted in Մայրենի

ՀԱՇՎԵՏՈՒՄ ՊԱՏՈՒՄ

Ես կպատմեմ, թե ոնց եմ ես անցկացրել առաջին ուսումնական շրջանը։ Երբ ես տեսa իմ ընկերներին, ես շատ ուրախ էի  և մենք որոշեցինք նոր խաղեր հորինել և խաղալ այդ խաղը միասին։ Ամեն ուրբաթ մենք մայրենիի ժամին անում ենք գործնական քերականություն, իսկ մյուս օրերը մենք սովորում ենք անգիր և հեքիաթներ էր։ Նաև մայրենիի ժամին մենք մեկ-մեկ կարդում ենք տարբեր գրքեր։ Մեր մայրենիի դասատուի անունը Ընկեր Անահիտ է։ Նա շատ բարի է և տալիս է հետաքրքիր դասեր։ Մենք դպրոցում ունենք ընտրով։ Երբ մեզ ասեցին, որ մենք կարող ենք ընտրել ընտրովին ես ընտրեցի մաթեմատիկան, որովհետև ես շատ եմ սիրում մաթեմ և ես արդեն չորսը տարի ընտրել եմ մաթեմատիկայի ընտրովի։

Posted in Մայրենի

Առաջին կիսամյակի ամփոփում․մայրենի

Արևմտահայերեն

Երազանքների տոնածառ

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

«Ցտեսությո՜ւն, նախշուն աշուն»

Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն

«Ինչը կփոխեի իմ դրոցում»

Հարիսայի ծեսը ընտանիքում

Մխիթարյան միաբանություն

Ասկլեպիոս

Ահմեդի ուղտը

Իմ դպրոցի հրաշալիքները

Ամենապիտանի բանը

Երջանիկ խրճիթ

Մշուշների շղարշի տակ…

ԱՆՏԱՌՈՒՄ

Հայոց լեռներում