Posted in Մայրենի

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։

Պատմություն

Մխիթար Սեբաստացին

Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը։ Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր։ Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը։

Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքի շենքը

Հիմնադրում

Մխիթարյանների եկեղեցու ներքին հարդարանքը (Սուրբ Ղազար Կղզի)

Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում։ 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը։ 1693 թվականին ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թվականի մայիսի 17-ին օծվում որպես քահանա։ Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թվականին Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։

1701 թվականի սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր ԱռաքելյանինՊետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն։ Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում։ Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։

1705 թվականին Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թվականի սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղիս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թվականի մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թվականին Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։

Եկեղեցու և վանքի շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1706 թվականին Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։

Միաբանության բակը (Սբ. Ղազար կղզի)

1714 թվականի դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծառայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թվականի ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թվականի օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարեդարձի օրը։

1723 թվականին ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թվականին Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թվականին՝ գրադարանով և սեղանատնով։ 1749 թվականի ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով։ Այսպիսով, 1994 թվականին Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։

2000 թվականին տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո՝ 2000 թվականի հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

2000 թվականին Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։

2002-2004 թվականներին Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *