Posted in Բնագիտություն

Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Մարդիկ ջանում են մաքուր պահել ու աղտոտումից պահպանել ջուրը: Բայց և այնպես, գետերի, լճերի, ծովերի մեջ թափվում են կենցաղային, գործարանների, ֆաբրիկաների օգտագործած և աղտոտված ջրերը: Նման ջրերը իրենց մեջ պարունակում են հիվանդածին մանրէներ և կենդանի օրգանիզմների համար խիստ վտանգավոր թունավոր նյութեր: Աղտոտված ջրերում ոչնչանում են ձկներն ու ջրային այլ կենդանիները, չեն աճում բույսերը: Եթե մարդը որպես սննդամթերք օգտագործում է, օրինակ, աղտոտված ջրում ապրող ձկան միսը, ապա թունավոր ու վտանգավոր նյութերն անցնում են մարդու օրգանիզմ՝ առաջացնելով թունավորում:

Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի ամենուրեք մաքուր պահել ջրերը: Սովորաբար խմելու ջրի մաքրությանը հետևում են բժիշկները և տարբեր մասնագետներ: Գյուղերում պետք է աղտոտումից պահպանել աղբյուրների, ջրհորերի, լճակների ջուրը: Ուստի չի կարելի դրանց մեջ բաց թողնել անասնագոմերի և կենցաղային կեղտոտ ջրերը: Բնակավայրը ջրով ապահովող ջրի ավազանները, խողովակները պահպանում են աղտոտումից, իսկ գետերից կամ լճերից վերցվող ջուրը զտում են’ ֆիլտրում, և, եթե անհրաժեշտ է, ավելացնում մանրէներ ոչնչացնող նյութեր:

Ջրի պահպանության նպատակով Հայաստանում ընդունված է հատուկ օրենք, որով արգելվում է գետերի, լճերի մեջ բաց թողնել  աղտոտված ջուրն ու թափոնները:

Posted in Երգ

Երգ

Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:
Posted in Երգ

Երգ

Սասնա կելներ բարակ ծուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:Հանինա, նինա, նինա,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու,Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:Դու պզդիկիս բարով մեծնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Խորոտիկ նոր հարս դառնաս,Հանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա ես ու դու:Հանինա, նինա, նինաՀանինա, նինա, նինա,Հանինա վառա ես:

Posted in Մայրենի

Մարդուկ ջարդուկը

 

 

Երեկ մեր ամբողջ դպրոցում տոն  էր, քանի որ մենք բոլորս գնացել էինք  Ա․ Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու <<Մարդուկ – ջարդուկը>> բալետ ներկայացումը։ Այն մի փոքր երկար տևեց, բայց շատ հետաքրքիր էր, գեղեցիկ և հաճելի։  Ինձ շատ  դուր եկավ  հատկապես , երբ սկսեցին պարել  ձյան փաթիլները։    Իսկ համերգի վերջում ՝ մենք անակնկալ էինք պատրաստել  պարողների և նվագախմբի համար։ Ամբողջ դահլիճով երգեցինք Կոմիտաս։

Posted in Ճամբար

Ճամբորդություն դեպի Սևաբերդ

 

 

 

 

Այս օր մենք մեր դսարանով գնացել ին էինք Սևաբեդ։ Այնտեղ շատ ցուրտ էր, հաճելի և միանժամանակ շատ-շատ հավես։  Ես անցկացրել եմ հիանալի ժամանց և հաճույք եմ ստացել։ Ես իմ ընկերների հետ սահել եմ, , խաղացել ձնագնդիկ և մենք, բոլորս միասին  պատրաստել էինք ձնեմարդուկ ։ Մենք հիանալի  անցկացրեցինք մեր ժամանակը և վերադարցանք մեր սիրելի դպրոցը։

Posted in Երգ

ՏԵՐԸՆԴԵԶ

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցուն

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

 

 

ՏԵՐԸՆԴԵԶ

Տերընդեզ, դարմանը կես,

Առ հաց ու կես՝ ելիր գեղես,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, դարմանը կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերընդեզ, մըխի դին տես,

 

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Տերընդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձէ, չարէ,

Տերընդեզ, մըխի դին տես,

Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Posted in Մայրենի

Առիւծը և մարդը Վարդան Այգեկցի

 

 

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։

Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։

–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։ –

-Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։

–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։

Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։

–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։

–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէս կռուինք։

Առիւծը կ’ըսէ. –Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։

Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։

Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։

Առիւծը կը գոչէ.

–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն այսպիսի ծեծ կը վայելէ։

Posted in Մայրենի

Զինչ ու զինչ տամ լողվորչուն

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։
Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Բառարան

Զինչ-ինչ (դերանուն)

Լողվորչի-լողորդ

Լաչակ-Սպիտակ նուրբ կտոր,որով կանայք գլուխները կապում են, մասամբ և դեմքը ծածկում։

Ծամկալ- մազերի հարդարանքը պահպանող զանազան հարմարանքների ընդհանուր անվանումը։

Պագ-համբույր

Posted in Բնագիտություն

Գնահատում

Թանկարժեք քարերի քաշն ընդհանրապես որոշվում Է կարատներով (իտալ.՝ carato-եղջրենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր)։ Իսկ մեկ կարատը մոտավորապես 0,2 գրամ է։

Գոյություն ունի առևտրական գնացուցակների համակարգ, ըստ որի էլ որոշվում Է այս քարերի արժեքը։ Ընդունված Է ադամանդը նկարագրել՝ հիմք ընդունելով դրա չորս հիմնական բնութագրերը՝ գույնը (colour), մաքրությունը (clarity), երեսակումը (cut) և քաշը՝ կարատը (carat)։ Ըստ այս բնորոշումների արված դասակարգումն ունի 4C անվանումը[1]։

Մեկ կարատ քաշով ալմաստը կարող է արժենալ 350-ից 3000 դոլար։ Նույն քաշի ադամանդը կարժենա արդեն 3000-ից 7000 դոլար։

Ադամանդի գնահատումը կատարվում Է, այսպես կոչված, «Տավերնյեի օրենքով»։ Ըստ դրա՝ քարի գինը հավասար է բյուրեղի զանգվածին՝ մեկ կարատի հիմնական գնով քառակուսի աստիճան բարձրացված։ Օրինակ՝ 2 կարատանոց ադամանդը 3 անգամ ավելի թանկ Է, քան 1 կարատանոցը, իսկ 3 կարատանոցը նրանից թանկ Է 10 անգամ։ Այսպիսի աճն առկա Է մինչև 5 կարատի դեպքում։ 10 կարատանոց ալմաստը մեկ կարատանոցից թանկ է 100 անգամ։ 25 կարատից ավել քաշով ադամանդներին տրվում են անձնանանուններ։