Posted in Բնագիտություն

Հ․Հ. Մարզեր և մարզկենտրոներ

 

Լորու մարզ

Իջևան

Մարզ կենտրոն Վանաձոր

Տավուշի մարզ

Արագածոտնի մարզ

Աշտարակ

Գեղարքունիքի մարզ

Գավառ

Կոտայքի մարզ

Հրազդան

Վյոց Ձորի մարզ

Սյունիքի մարզ

Կապան

Արարատին մարզ

Արտաշատ

Արմավիրի մարզ

Արմավիր

Posted in Բնագիտություն

Հունաստանի մասին

Անցկացնելով ընդհամենը մեկ արձակուրդ Հունաստանում՝ Դուք կսիրեք այս երկիրը մեկընդմիշտ: Առողջության վրա բարենպաստ ազդող մեղմ կլիման, ամբողջ աշխարհում հայտնի միջերկրածովյան խոհանոցը, լեռնային մասիվներն ու ծովի երկնագույն հարթությունն իր մեջ զուգակցող եզակի բնապատկերները, ինչպես նաև ծղոտե ծածկոցի ստվերում հանգստանալ գրավող լողափերը և շատ այլ հանգամանքները դեպի Հունաստան են ձգում ոչ միայն հանգստի սիրահարներին, այլ նաև անշարժ գույքը գնահատողներին:

Եթե համեմատել անշարժ գույքի գները Հունաստանում և այլ Եվրոպական երկրներում, ապա կարելի է վստահորեն ասել, որ Հունաստանն այս առումով ավելի ձեռնտու է կապիտալ ներդրումների համար: Բացի այդ, կենսամակարդակն այստեղ ավելի բարձր է, քան օրինակ՝ Բուլղարիայում կամ Մոնտենեգրոյում: Հունաստանում շատ ցածր է հանցավորության աստիճանըԴուք կարող եք հանգիստ լինել, որ Ձեր երեխաները չեն ընկնի վատ շրջապատ և նրանց հետ ոչինչ չի պատահի: Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները ավելի քան դրական բնույթ են կրումացվում են վիզային նոր կենտրոններ, կատարվում են ռեգուլյար չարթերային չվերթներ դեպի Հունաստան: Եթե Դուք որոշեք անշարժ գույք ձեռք բերել Հունաստանում, նրա վառ և դեռևս մանկությունից բոլորին հայտնի պատմությունը Ձեզ անմոռանալի ժամանց կպարգևի ձիթապտղի դարավոր ծառերի և ճարտարապետական հուշարձանների շրջապատում:

Հունաստանն ունի 13 մարզեր, որոնք կոչվում են «պերիֆերիաներ», ինչը թարգմանաբար նշանակում է «հեռու գտնվող վայր»: Երկրի ամենամեծ մարզը գտնվում է հյուսիսում և կոչվում է Մակեդոնիա: Մարզերը բաժանվում են «նոմերի», որոնց ընդհանուր թիվը 52 է: Օրինակ՝ եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել անշարժ գույք տուրիստական հայտնի վայրում՝ Խալկիդիկի թերակղզում, ապա պետք է իմանաք, որ անշարժ գույքը տեղակայված է լինելու Խալկիդիկի նոմի տարածքում, որը հյուսիսում սահմանակից է Սալոնիկ նոմի հետ: Երկու նոմերն էլ ընդգրկված են Մակեդոնիա մարզի կազմի մեջ:

Posted in Բնագիտություն

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր:

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

Posted in Բնագիտություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում․բնագիտություն

Սեպտեմբեր

Բույսեր

Երկրի  ներքին  կառուցվածքը․քարոլորտ

Երկրագնդի  ոլորտների  փոխադարձ  կապերը

Հոկտեմբեր

Ինչպե՞ս  պահպանել  և  փրկել  մեր  մոլորակը

Հող

Օդային  զանգված,կլիմայական  գոտիներ

Նոյեմբեր

Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ

Գետեր,լճեր

Դեկտեմբեր

Բնագիտության  ֆլեշմոբ

Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ

Posted in Բնագիտություն

ՔԻՄԻԿԱՆԱ ԵՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆ

Ֆիզիկական երևույթը  այն է, որ փոխում է այդ առարկայի կամ բույսի չափսը։

Օրինակ՝ թեյի մեջ լցնում ենք աղ, ջրի մեջ լցնում ենք սոդա այն կոռչում է, շաքարավազը լցնում ենք ջրի մեջ և շաքարավազը իր ձևը փոխում է, երբ մոմը այրվում է դա ֆիզիկական երևույթներ է։

Քիմիական երևույթը այն է, որ մի առարկա վերածվում է ուրիշ նյութի։

Օրինակ ՝  սառույցը դնում ենք ինչ-որ տաք տեղ և այդ սառույցը հալվում է և դառնում է ջուր, փայտի վրա, եթե լցնենք նաֆթ այն կվերածվի կրակի։

Posted in Բնագիտություն

ՈՆՑ Է ՊԵՏՔ ԵՐԿԻՐԸ ՊԱՀՊԱՆԵԼ

Ես հասկացա, որ պետք է աղբը թափել աղբամանի մեջ և պետք չէ ծառերը կտրել, որովհետև օդը կկորի և մենք չենք կարողանա շնչել։ Ես հասկացա, որ պետք է աղբերը հավաքել։ Պետք է տնկել նոր բույսեր և ծառեր և պետք է այդ ծառերը և բույսերը ջրել։ Ես միշտ իմ տան ծաղիկները ջրում եմ, որ երկիրը լինի մաքուր։ Ես հասկացա, որ պետք չէ կրակ վառել անտառներում և ծառերի մոտ, որովհետև ծառերը կվառվեն և կլինի հրդեհ։ Պետք չէ գցել աղբ նաև ծովերում, գետերում, լճերում և օվկիանոսներում, որովհետև ջրային կենդանիները կմահանան։

Posted in Բնագիտություն

ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Երկիր մոլորակը մեր տունն է, մեր կյանքն է։ Երկիր մլորակը պետք է պահել այնպես, ինչպես մեր տունը։ Մեր երկրում պետք է աղբերը գցել աղբամանի մեջ։ Պետք է սենյակի լույսերը միշտ անջատել և անջատել համակարգիչը։ Ամպայման պետք է փակել ջրի ծորակը։ Նաև պետք է արագ լողանալ, որ ջուրը շատ չօգտագործվի։ Պետք չէ ծառերը, անտառները ոչնչացնել, որովհետև նրանք թթվածին են արտադրում, որը անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների համար։ Պետք է վերականգնել ոչնչացված բուսականությունը, հաճախ անել ծառատունկ։ Պետք է պահպանել տարբեր կենդանիներին, որոնք անխնա ոչնչացվել են և հայտնվել են “Կարմիր գրքի” մեջ։ Ոչնչացվել են նաև շատ բույսերի և հազվագյուտ ծառերի տեսակներ։ Անխնա օգտագործվել են խմելու ջրի պաշարները և հանքերը։ Մարդկությունը ունի շատ գիտնականներ, որոնք օգնում են այդ ամենը վերականգնելու համար։ Պետք է խնայողաբար օգտագործել բնական հարստությունը, չաղտոտել գետերը, լճերը, ծովերը և օվկիանոսները։ Պետք է քո տարածքը պահել մաքուր վիճակում։

Posted in Բնագիտություն

Գետեր, լճե

Գետ է կոչվում քաղցրահամ ջրի բնական հոսքը, որը հոսում է դեպի լիճ, ծով կամ օվկիանոս։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Գետի սկսման վայրը կոչվում է ակունք, գետերը սկիզբ են առնում ՝ լճերից, սառցադաշտերից, կամ ստորգետնյա ջրերից ։

Այն հատվածը ,որտեղ թափվում է գետը կամավարտվում կոչվում է ՝ գետաբերան։

Գետը իր բոլոր վտակներով և առվակներով կոչվում է ՝ գետային ավազան ։

Գետը ունի նաև հուն, այն ճանապարհն է ,որտեղով որ հոսում է։

Լիճը ջրով լցված գոգավորություն է, որը կապված չէ օվկիանոսի և ծովի հետ։

Լճերը լինում են հոսուն և անհոս։ Եթե լճից արտահոսում է գետ, ապա այդպիսի լիճը անվանում են հոսուն լիճ։ Այն լճերից ,որոնցից գետեր չենհոսում կոչվում են անհոս ։

Լճերը լինում են տարբեր ծագման

1 — ամբարտակային- առաջանում են գետահունի մասնակի արգելափակման հետևանքով

2-Մնացորդային լճերն իրենցից ներկայացնում են ծովերի մնացորդներ։

3-Հնահունային լճերը գետերի ողողատներում հանդիպող համեմատաբար ոչ մեծ լճեր են, որոնք իրենցից ներկայացնում են նախկին գետահուների մնացորդներ։

Posted in Բնագիտություն

Հող

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փխրուն են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Առաջադրանք

  1. Որ հողերն են կոչվում բերրի և ինչու;

Բերրի հողերը, այն հողերն են, որոնք ավելի շատ օդ և ջուր են պարունակում, այդտեղ բույսերը ավելի լավ են աճում։

2. Որն է հողի ամենակարևոր առանձնահատկությունը:

Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

3. Ինչ է հումուսը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի:

4. Ինչպես պետք է մշակել հողը:

ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

5.Որ հողերն են ամենից շատ հումուս պարունակում:

Հումուս պարունակում են ամենա շատը սև հողերը։

Posted in Բնագիտություն

Հող

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:
Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը’ կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հոդի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարոդ ծլել: Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ’ եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փխրուն են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հոդի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է’ ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, փշրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում՝ պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը’ մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Առաջադրանք

  1. Որ հողերն են կոչվում բերրի և ինչու:
  2. Որն է հողի ամենակարևոր առանձնահատկությունը:
  3. Ինչ է հումուսը:
  4. Ինչպես պետք է մշակել հողը:
  5. Որ հողերն են ամենից շատ հումուս պարունակում:
Skip to toolbar