Posted in Անգլերեն, Uncategorized

My room

This is my room. There is a sofa in m  y room. There is a big carpet in my floor. There is a computer and a lamp on the table. There is a table in the room. There is a sofa and a chair the table. There is a bookcase in the room. There are many books in the bookcase. There  is a big brown door in the room.

Posted in Մայրենի

Ձմեռայն ճամբար

 

Մենք հունվարի 11-ից մինչև հունվարի 29-ը դպրոցում անցկացրել ենք  ճամբարային օրեր,  որը շատ հագեցած էր տարբեր հետաքրքիր ժամանցներով: Ինձ համար ամենատպավորիչը Ջրվեժի անտառ այցելելն էր, քանի որ այնտեղ մենք խաղում և զվարճանում էինք: Ես արդեն անհամբեր սպասում եմ մեր ամառային ճամբարին:

Posted in Մայրենի

Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն

 

Ես ընթերցեցի <<Քեռի Ֆեոդորը,շունը և կատուն>>  հեքիաթը: Այն շատ հիանալի և զվարճալի  էր: Հեքիաթը մի տղայի մասին էր, որը շատ հետաքրքրասեր և խելացի  էր: Քանի որ, տղայի մայրը չէր սիրում կենդանիների , իսկ Քեռի Ֆեդորը ուղում էր տանը պահել Մատրոսկին անունով կատվին և մայրը թույլ չէր տալիս, նա վերցնում է կատվին և գնում է գյուղ: Նրանք միասին անցկացնում են շատ հետաքրքիր ժամանակ՝ շուն Շարիկի ,  փոստատար Պեչկինի, Մուռկա կովի, Տրակ-տրակ մեքենայի և մյուսների հետ:                                                                                                  Հեքիաթը ընթերցելուց հետո նաև դիտեցի մուլտֆիլմը:

Posted in Մայրենի

         Ջրվեժի անտառներում

Մեր դասարանին ընկեր Լուսինեն տարել էր Ջրվեժի անտառներ, որպեսզի մենք վայելենք  ձմեռը իր ողջ հմայքով:  Մենք այնտեղ զբոսնեցինք, ձնագնդի խաղացինք, սահնակներով սահեցինք: Փորձեցինք միասին ձնեմարդուկ պատրաստել, բայց ոչ մի կերպ չստացվեց:                                     Եվ այդպիսի հիանալի օր անցկացնելուց հետո վերադարցանք դպրոց:

Posted in Մայրենի

Ճամփորդություն դեպի էկզոտարիում

 

Այսօր մենք դասարանով գնացինք էկզոտարիում: Այնտեղ շատ հետաքրքիր էր, քանի որ կային յուրօրինակ կենդանիներ՝ երկար օձ, չարաճճի նապաստակ,  հսկայական կրիա, փոքրիկ կենգուրու, աշխույժ կապիկներ և շատախոս թութակներ:

Բոլոր կենդանիներին ուսումնասիրեցինք, կերակրեցինք, նկարվեցինք և բարձր տրամադրությամբ եկանք տուն:

Posted in Ճամբար

Կարդում ենք Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն գիրքը

Մենք կարդում ենք Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն գիրքը: Այսօր  ճամբարի    չորրորդ օրն է, հասել ենք գրքի ութերորդ գլխին: Ինձ շատ դուր եկավ շուն Շարիկը, նա շատ ծիծաղելի է, նա քեռի Ֆեոդորի նամակի մեջ գրել էր ծիծաղելի բաներ իր մասին: Ինձ դուր չեկավ քեռի  Ֆեոդորի մայրիկը, որովհետև նա կռվում է քեռի Ֆեոդորի հետ և չի սիրում կենդանիներին:

Իսկ ամենածիծաղելի հատվածը այն է, երբ տրակտորի մեջ բենզինի փոխարեն նրանք լցրեցին ապուր: