Posted in Մայրենիի ստուգատես

ԵՐԳԻ ՀՐԱՊՈՒՅՐԸ

 

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Posted in Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 2

Առաջադրանք 2 

Արսինե հակոբյան 

4-1 

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը

Առյուծ 

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում: 

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:  

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով: 

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:  

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:  

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի: 

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին: 

 

Առաջադրանք 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.

  • լեռներում, 
  • անտառներում,  
  • անապատներում, 
  • դաշտավայրերում:

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

  • 500 կգ, 
  • 1 տոննա, 
  • 250 կգ, 
  • 25 կգ:

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում, 
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են: 
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր: 
  • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ: 
  • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ  էգեր: 

     

  1. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:  


Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են
 ծնվում 

  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին: 

Ես իմացա, որ Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ):

  1. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
    մեկ

երկու հարյուր հիսուն

  1. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
    Ինքնավստահ
    ուժեղ
  2. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,ւի
  • հատկանիշ:

 

 

Posted in Մայրենիի ստուգատես

Պատում ,,Անահավանական Սատուրնը,,

 

Գարնանային մի գեղեցիկ օր մայրիկս ինձ իմ ընկերների հետ  միասին տարավ պլանետարիում։ Բոլորս տեղավորվեցինք փափուկ բարձերի վրա, դահլիճի լույսերը մարեցին  և մեր գլխավերևում բացվեց տիեզերքը՝ իր ամբողջ գեղեցկությամբ։ Հասանք արեգակնային համակարգին։ Անցնում էինք բոլոր մոլորակների վրայով,  և  երբ հասանք Սատուրնին՝ իմ ամենասիրած մոլորակին, հանկարծ զգացի, որ դահլիճը սկսեց պտտվել, իսկ  հետո արագացավ, իսկ երբ ամենաուժեղ պտույտը կատարվեց՝ հայտնվեցինք Սատուրն մոլորակի օղակի վրա։ Մեր դիմաց բացվել էր անկրկնելի գեղեցկություն։ Սատուրնի օղակը  կազմված էր շատ փոքրիկ, փայփլուն աստղիկներից։ Մենք կարողանում էինք  վազվզել դրանց վրայով, դիպչել և նույնիսկ հավաքել։ Երբ վայելում էինք այդ գեղեցկությունը՝ հեռվից մի անծանոթ ձայն մեզ ասաց, որ այդ աստղիկները իրական են և նա իր կողմից մեզ մեկական աստղ է նվիրում, բայց մի պայմանով, որ մենք մեր կյանքում պետք է լինենք բարի, խելացի և ընկերասեր։ Եվ եթե չինին այդ երեք ցանկություներից գոնե մեկը՝ աստղիկները կանհետանան մեր մոտից։                                                                                                     Հանկարծ Սատուրնի օղակը սկսեց շատ արագ պտտվել , այդ պտույթից մենք հայտնվեցինք պլանետարիումի դահլիճում, մեր գլխավերևում նորից արեգակնային համակարգն իր ողջ գեղեցկությամբ, իսկ մեր ձեռքում՝ Սատուրնից ստացած փոքրիկ աստղիկներն էր։                                                                                Բոլորս երջանիկ էինք։ Անպայման կկատարենք Սատուրնում բնակվող անծանոթի հրահանգները ՝ պահելով մեր խոստումը, և մեր փոքրիկ աստղերը։

Posted in Մայրենիի ստուգատես

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները․

 

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը

փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։

Որտե՞ղ են ապրում ընձուղտները։

Աֆրիկայում

Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում

նորածին ձագուկին։

Բոլորը հավաքվում են և գուրգուրում են ձագուկին։

Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։

Ընձուղտի տարիքը ուրոշում են իր մաշկի գույնով։

Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում

ընձուղտը։

Օրվա մեծ մասը անցկացնում է կանգնած։

  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

Վեց, հիցուն, հիցունհինգ, տասնմեկ, մեկ, քսան, քսանհինգ, տասնվես, երեսունհինգ։

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա, բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր

  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Պտղատու այգի

Վայրի կենդանի

Բարձրահասակ ընձուղտ

Բարի մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։

Զվարճալի-տխուր, սուր-բութ, ամուր-թույլ, երկար-կարճ, անխնա-խնամված։

  1. Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

կրակի հետ խաղալ-վտանգավոր բան անել,

ձեռք քաշել-հեռանալ,

կրակի գին ունենալ-թակ արժենալ,

ձեռ առնել-ծաղրել։

Posted in Մայրենիի ստուգատես

Կարդալ բարձրաձայն, պատմել կարդացած նյութը, ներկայացնել իմ վերաբերմունքը կարդացածս նյութի վերաբերյալ։

  1. Կարդալ բարձրաձայն, պատմել կարդացած նյութը, ներկայացնել իմ վերաբերմունքը կարդացածս նյութի վերաբերյալ։

 

 

 

https://youtube.com/shorts/WGZzWgZGDbg?feature=share

Պատում ,,Անահավանական Սատուրնը,,

Գարնանային մի գեղեցիկ օր մայրիկս ինձ իմ ընկերների հետ  միասին տարավ պլանետարիում։ Բոլորս տեղավորվեցինք փափուկ բարձերի վրա, դահլիճի լույսերը մարեցին  և մեր գլխավերևում բացվեց տիեզերքը՝ իր ամբողջ գեղեցկությամբ։ Հասանք արեգակնային համակարգին։ Անցնում էինք բոլոր մոլորակների վրայով,  և  երբ հասանք Սատուրնին՝ իմ ամենասիրած մոլորակին, հանկարծ զգացի, որ դահլիճը սկսեց պտտվել, իսկ  հետո արագացավ, իսկ երբ ամենաուժեղ պտույտը կատարվեց՝ հայտնվեցինք Սատուրն մոլորակի օղակի վրա։ Մեր դիմաց բացվել էր անկրկնելի գեղեցկություն։ Սատուրնի օղակը  կազմված էր շատ փոքրիկ, փայլփլուն աստղիկներից։ Մենք կարողանում էինք  վազվզել դրանց վրայով, դիպչել և նույնիսկ հավաքել։ Երբ վայելում էինք այդ գեղեցկությունը՝ հեռվից մի անծանոթ ձայն մեզ ասաց, որ այդ աստղիկները իրական են և նա իր կողմից մեզ մեկական աստղ է նվիրում, բայց մի պայմանով, որ մենք մեր կյանքում պետք է լինենք բարի, խելացի և ընկերասեր։ Եվ եթե չինին այդ երեք ցանկություներից գոնե մեկը՝ աստղիկները կանհետանան մեր մոտից։                                                                                                                                                                                                               Հանկարծ Սատուրնի օղակը սկսեց շատ արագ պտտվել , այդ պտույթից մենք հայտնվեցինք պլանետարիումի դահլիճում, մեր գլխավերևում նորից արեգակնային համակարգն իր ողջ գեղեցկությամբ, իսկ մեր ձեռքում՝ Սատուրնից ստացած փոքրիկ աստղիկներն էր։                                                                                                                                    Բոլորս երջանիկ էինք։ Անպայման կկատարենք Սատուրնում բնակվող անծանոթի հրահանգները ՝ պահելով մեր խոստումը, և մեր փոքրիկ աստղերը։  3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

Իմ ամենա սիրելի խաղը

Իմ ամենա սիրելի խաղը դա ջենգոն է։ Ես սիրում եմ այդ խաղը, որովհերև այն մարդու ուղեղ է զարգացնում։ Այն շատ գունագեղ է և հեքիաթային։

Posted in Մայրենիի ստուգատես

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Մեր բակը։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ ընկերուհին Արփինեն։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Երբ դպրոցւոմ նսշում ենք հայկական տոները։

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Սուպեր Նռանե 1, Սուպեր Նռանե 2, Սուպեր Նռանե 3, Олаф и холодное приключение:

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Երկու սև ամպ

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Բոլոր դասերն էլ ինձ համար շատ սիրելի և հետաքրքիր են։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Հյուսնի պատմությունը

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Այս ուսումնական տարում ունեցել ենք բազմաթիվ ճամփորդություններ, բայց ամենից շատը տպավերվել եմ դեպի Սևաբերդ  ճամփորդությունից։

Ճամբորդություն դեպի Սևաբերդ

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Մայսի 23։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Այդպիսի օր չկա։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Հյուսնի պատմությունը։

Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Դասերին ավելի ուշադիր կլինեմ։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Որպեզի նոր բաներ սովոր եմ։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ո՞վ է քո ամենա սիրելի ուսուցիչը։

Երբ չեն բարկանում՝ բոլորը։