Posted in Մայրենիի ստուգատես

Պատում ,,Անահավանական Սատուրնը,,

 

Գարնանային մի գեղեցիկ օր մայրիկս ինձ իմ ընկերների հետ  միասին տարավ պլանետարիում։ Բոլորս տեղավորվեցինք փափուկ բարձերի վրա, դահլիճի լույսերը մարեցին  և մեր գլխավերևում բացվեց տիեզերքը՝ իր ամբողջ գեղեցկությամբ։ Հասանք արեգակնային համակարգին։ Անցնում էինք բոլոր մոլորակների վրայով,  և  երբ հասանք Սատուրնին՝ իմ ամենասիրած մոլորակին, հանկարծ զգացի, որ դահլիճը սկսեց պտտվել, իսկ  հետո արագացավ, իսկ երբ ամենաուժեղ պտույտը կատարվեց՝ հայտնվեցինք Սատուրն մոլորակի օղակի վրա։ Մեր դիմաց բացվել էր անկրկնելի գեղեցկություն։ Սատուրնի օղակը  կազմված էր շատ փոքրիկ, փայփլուն աստղիկներից։ Մենք կարողանում էինք  վազվզել դրանց վրայով, դիպչել և նույնիսկ հավաքել։ Երբ վայելում էինք այդ գեղեցկությունը՝ հեռվից մի անծանոթ ձայն մեզ ասաց, որ այդ աստղիկները իրական են և նա իր կողմից մեզ մեկական աստղ է նվիրում, բայց մի պայմանով, որ մենք մեր կյանքում պետք է լինենք բարի, խելացի և ընկերասեր։ Եվ եթե չինին այդ երեք ցանկություներից գոնե մեկը՝ աստղիկները կանհետանան մեր մոտից։                                                                                                     Հանկարծ Սատուրնի օղակը սկսեց շատ արագ պտտվել , այդ պտույթից մենք հայտնվեցինք պլանետարիումի դահլիճում, մեր գլխավերևում նորից արեգակնային համակարգն իր ողջ գեղեցկությամբ, իսկ մեր ձեռքում՝ Սատուրնից ստացած փոքրիկ աստղիկներն էր։                                                                                Բոլորս երջանիկ էինք։ Անպայման կկատարենք Սատուրնում բնակվող անծանոթի հրահանգները ՝ պահելով մեր խոստումը, և մեր փոքրիկ աստղերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *