Posted in Պատմություն 6.10

Տիգրան 2-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

 

Posted in Uncategorized

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը:

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ուշադրություն

Աչքն  ունի հիանալի հատկություն՝ հարմարում (ակոմոդացիա):

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

pict_rus_2.jpg

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Ուշադրություն

Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար II):

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):

Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

1-20.png

Դասարանական աշխատանք

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

25 սմ

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

глаз.png

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Posted in մաթեմատիկա 6.10

Տնային աշխատանք

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք բաժանում․

ա)40,25 : 2,3 = 17,5

բ)4,221 : 0,63 =6,7

գ)30,303 : 33,3 =0,91

դ)9,3456 : 10,62 =0,88

ե)35,601 : 0,01 =3560,1

զ)0,13464 : 0,396 =0,34

է)14,924 : 0,82 =18,2

ը)788,48 : 1,28 =616

թ)189,1 : 0,305 =620

ժ)13,536 : 0,423 =32

ժա)0,001 : 0,2 =0,005

ժբ)10,74197 : 87,05 =0,1234

Posted in Ռուսերեն 6.10

Космос моими глазами

Когда-то в детстве я считала то что в космос можно полететь как на экскурсию. Без каких-либо экзаменов без подготовки, просто взять и полететь в космос. Ночью когда уже все ложатся спать я люблю смотреть на небо в тишине. В основном я обычно я смотрю на небо не обращаю внимания на звёзды просто смотрю. Однажды я услышала такую фразу что когда звезда падает это кто-то из нас людей летит в вечность, если ты видишь падающую звезду то знай, кто-то готовится занять её место.

Posted in Ռուսերեն 6.10

Зачем люди осваивают Космос?

Оказывается, ещё с древности люди смотрели на небо и наблюдали за звёздами.

Но они ничего не знали о космосе. Древние люди представляли себе небо в виде круглого колпака, к которому крепятся звёзды. Они думали, что в центре этого колпака находится Земля, а Солнце и Луна движутся вокруг Земли.

Проходили сотни и тысячи лет. Примерно четыреста лет назад польский учёный Николай Коперник пришёл к выводу, что не Солнце и Луна движутся вокруг Земли, а Земля вертится вокруг Солнца.

Ещё через сто лет итальянским учёным Галилео Галилеем был создан прибор, при помощи которого он рассматривал звёзды, увеличивая их в двадцать раз. Свой прибор Галилей назвал телескопом.

Так, шаг за шагом, учёные начали открывать тайны Космоса. Однако люди мечтали узнать о Космосе как можно больше. А для этого необходимо было оторваться от Земли и полететь в космическое пространство.

Вы, наверное, знаете, что Земля окутана воздухом, которым дышит всё живое. Без воздуха погибнут и люди, и животные, и растения. Эта воздушная оболочка Земли называется атмосферой.

Первые длительные полёты совершались на огромном воздушном шаре – монгольфьере. Затем появились аэростаты, дирижабли, планёры, самолёты. Но все эти летательные аппараты поднимались не слишком высоко и не вырывались за пределы земной атмосферы.

А для того, чтобы полететь в Космос, надо улететь очень далеко от Земли – за пределы атмосферы.

Первым в космическое пространство был запущен искусственный спутник. Когда-то мы с вами говорили о Луне, тогда уже встречалось слово «спутник». Луна – это естественный спутник Земли.

Естественный – значит создан природой, а спутник – это тот, кто движется вместе с путешественником, попутчик. Так как Луна постоянно сопровождает Землю во время её движения вокруг Солнца, Луну называют спутником Земли. А вот искусственные спутники создаются руками людей. Ну а спутниками их называют потому, что они, как и Луна, кружат вокруг Земли.

Самый первый спутник представлял из себя совсем небольшой металлический шар с четырьмя длинными антеннами. Внутри шара находился радиопередатчик, который при помощи антенн передавал сигналы на Землю. Запущен этот спутник был в октябре тысяча девятьсот пятьдесят седьмого года. А уже спустя месяц запустили второй спутник, с собакой по кличке Лайка на борту.

К сожалению, эта собака не вернулась на Землю.

Гораздо больше повезло собакам Белке и Стрелке, которые полетели в Космос спустя почти три года, в августе тысяча девятьсот шестидесятого года на космическом корабле «Спутник-5». За сутки корабль облетел Землю 17 раз и вернулся домой.

А первого космонавта звали Юрием Алексеевичем Гагариным. Перед самым запуском сквозь шорох помех и грохот работающих двигателей из динамика раздался голос Гагарина: «Поехали!»

Полёт первого космонавта длился 1 час и 48 минут. За это время корабль «Восток-1» облетел вокруг Земли и приземлился в точно заданном районе.

Идут годы. Вот уже два космических корабля подходят друг к другу и объединяются в одно целое. Такое объединение получило название «стыковка».

Космонавты этих кораблей даже могли сходить друг к другу в гости. Кстати, вы обратили внимание на то, что у этих кораблей появились крылья? На самом деле, это вовсе не крылья, а солнечные батареи. Выйдя на космическую орбиту, корабли выпускают такие крылья-батареи и получают электрическую энергию для работы всего аппарата.

А позже на космическую орбиту стали запускать настоящие космические дома – международные космические станции, в которых люди из разных стран могут жить и работать по несколько месяцев.

Это самые настоящие научные станции.

Сейчас в Космосе находится более 15000 различных искусственных спутников.

Благодаря им люди могут пользоваться интернетом.

Спутники помогают найти полезные ископаемые, на поиски которых без фотографий со спутников понадобились бы месяцы, а то и годы. Спасательные спутники ловят сигналы бедствия и помогают определить, где находятся люди, попавшие в беду. Снимки со спутников позволяют своевременно обнаружить лесные пожары.

Posted in Ռուսերեն 6.10

10 фразеологизмов

1.Сидеть тихо как мышь

2.Хитрый как лиса

3.Грязный как свинья

4.Доходит как до жирафа

5.Медвежья услуга

6.Зрение как у орла

7.Волчий аппетит

8.Волк в овечьей шкуре

9.Тёмная лошадка

10.Съел собаку

Posted in Մայրենի 6

Գործնական քերակություն

1. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Անձնանիշ գոյականներ՝ Գնդապետ, եգիպտացի, կառապան, վաճառական, ուղևոր վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ, թզուկ

Իրանիշ գոյականներ՝ Գունդ, գնդացիր, եգիպտացորեն, թիզ, վաճառատուն,ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, դերբայ, հացաբույց, խոհանոց, լրագիր, հետևանք, ձիակարգ, Հայաստան, Եգիպտոս

2. Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրո՛ւ անձնանուններ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լույս – Լուսինե, լեռ – Լեռնիկ, գառ – Գառնիկ, թագ – Թագուհի, նազ – Նազենի, վարս – Վարսիկ, վարդ – Վարդգես, ցող – Ցողիկ, արծիվ – Արծվիկ, սաթ – Սաթենիկ, խաչ – Խաչիկ:

3. Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտի՛ր երկրորդ շարքում և գրի՛ր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:
Սարսափ – ահ

Ավարտ – վերջ

Գրոհ – հարձակում

Ծիծաղ – քրքինջ

Տանջանք – տառապանք

Որոշում – վճիռ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:
Հոտ – բույր

Բողոք – գանգատ

Հռչակ – համբավ

Ցավ – կսկիծ

Վախ – երկյուղ

Զայրույթ – ցասում

4. Յուրաքանչյուր շարքից վերցրո՛ւ մեկական գոյական և կազմի՛ր վեց բարդ գոյական:
ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:
Գիր-սեղան-գրասեղան

քաղաք-պետ-քաղաքապետ

ծով-նկար-ծովանկար

որս-գող-որսագող

լեռ-շղթա-լեռնաշղթա

զարկ-երակ-զարկաերակ

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:
Մայր-պետ-մայրապետ

Պատկեր-սրահ-պատկերասրահ

Ավազակ-խումբ-ավազակախումբ

Ճակատ-մարտ-ճակատամարտ

Գինի-գործ-գինեգործ

Պար-տուն-պարատուն

5. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմի՛ր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ-արհեստանոց, խմոր-խմորեղեն, թագ-թագավոր, գազան-գազանանոց, հավաք-հավաքական, հեծանիվ-հեծանվորդ, որս-որսորդ, զինվոր-զինվորական, դատ-դատավոր, ճանապարհ-ճանապարհորդ, բառ-բառարան, ներկ-ներկաման, առևտուր-առևտրական, երշիկ-երշիկեղեն, խորհուրդ-խորհրդական:
բ. –անոց, –ական, –արար,- որդ, –ավոր, –արան, –եղեն:

6. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

Թանձրացական գոյականներ՝ Երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

Վերացական գոյականներ՝ Հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 7-ը մեկ անցկացրել ենք Գյումրիում։ Առաջին օրը ապրիլի 5-ին մասին առաջին օրը մենք գնացինք Գյումրի դպրոցներից մեկը։ Մեր դպրոցի տղաները որոշին խաղալ ֆուտբոլ Գյումրի դպրոցի տղաների հետ։ Մեր դպրոցը հաղթեց 3/0 հաշվով։ Դպրոց այցելելուց հետո մենք գնացինք ջրամբար։ Երկրորդ օրը, ապրիլի 6-ին Մենք այցելեցինք հոլիվուդի բակը, դարբնոցը և այլն։ Երրորդ օրը ապրիլի 7-ին մենք այցելեցինք Վառեմ մարեմը և գեղեցիկ այնտեղ մեր անունները։ Ահա և վերջ։