Posted in Մայրենի

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

250. Բացատրի՛ր թե ընդգծված բայերի իմաստների տարբերությունը ո՞րն է։

Կոտրեցի, չխկաց, խշշացին, պոկեց բայերը ցույց են տալիս, որ գործողությունը կատարվում է մեկ անգամ, իսկ կոտրատեցի, չխկչխկաց, խշխշացին, պոկոտեց բայերը ցույ են տալիս, որ նույն գործողությունը կատարվում է մի քանի անգամ։

251. Ա  և Բ շարքի բառերի տարբերությունը գտիր։ Բ շարքը տրված բայերով շարունակիր։

Ա խմբի բայերը ցույց են տալիս, որ գործողությունը կատարվում է մի անգամ, իսկ Բ խմբի բայերը՝ մի քանի անգամ։

պատռել-պատռտել

նստել-նստոտել

ջարդել-ջարդոտել

ծակել-ծակոտել

ցատկել-ցատկոտել

ճխլել-ճխլտել

ծամել-ծամծմել

կռռալ-կռկռալ

թափել-թափթփել

կապել-կապկպել

թշշալ-թշթշալ

252. Կտրել, կտրատել, թռչել, թռչկոտել բայերով կազմիր նախադասություններ

Ես կտրում եմ թուղթը։

Ես կտրատում եմ ծառի ճյուղերը։

Թռչունները թռչում են տաք երկրներ։

Ես մեկ ոտքի վրա կարողանում եմ թռչկոտել։

253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրիր համապատխան ձևով։

Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել։

Դու ինչի՞ մասին մտածեցիր, որ այդպես հանկարծակի վեր թռար։

Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս։

Երանի մտածեիր ու հետ անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ։

Մտածեց,  ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց միչև հեռանալն անպայման տեսնել նրան։

Մտածիր, հետո արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում։

254. Նախդասություններում գործողություն կատարողի անունը չկա․ գտիր՝ մեկն է, թե՞ մեկից ավելի։

Զարմացա-եզակի (ես զարմացա)

Տեսանք-հոգնակի (մենք տեսանք)

Փնտրում ես-եզակի (դու փնտրում ես)

Վազում եք-հոգնակի (դուք վազում եք)

Կտա-եզակի (նա կտա)

Կհասնեն-հոգնակի (նրանք կհասնեն)

264. Պարզիր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված։

Ա խմբի բայերը ներկա ժամանակով են։

Բ խմբի բայերը անցյալ ժամանակով են։

Գ խմբի բայերը ապառնի ժամանակով են։

265. Նախադասությունը լրացրու։

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *