Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն

 

Այսօր շատ ջերմ և արևոտ օր էր և մենք ընկեր Անահիտի հետ միասին որոշեցինք զբոսնել Երևանի գեղեցիկ փողոցներով։ Նաև որոշեցինք Չարենցյան օր կազմակերպել։ Զբոսնելու ընթացքում արտասանեցինք Չարենցի բանաստեղծություններից <<Ես իմ անուշ Հայաստան>>  և <<Գիտեք, որ գարուն է արդեն>> բանաստեղծությունները։ Անցնորդները հիացած լսում էին մեզ։ Որոշ ժամանակ անց սկսեսցինք մարդկանցից հարցազրույց վերցնել Չարենցի մասին։ Մարդկանց դեմքին ժպիտ էր գալիս մեր հարցերից, որոշները պատասխանում էին, որոշները չէին կարողանում, ոմանք էլ խուսափում էին մեր հարցերից։ Ահա ևս մեկ անմոռանալի օր մեր չքնաղ Երևանում։