Posted in Երգ

Երգ

Բըլբուլի հիդ լաց իս էլի,Վարդի նըման բաց իս էլի,Վարդաջըրով թաց իս էլի,Թա’ց իս էլի:Չըկա քիզի նըման,Չըկա քիզի նըման.Քիզ նըման,Քիզ նըման,Դո’ւն իս, աննըմա’ն:Սիրունութինդ էլավ արբաբ,Մազիր ունիս  սիմ ու շարբաբ,Քի սազ գուքայ ղուշլու զարբաբ,Ղո’ւշլու զարբաբ:

Չըկա քիզի նըման,Չըկա քիզի նըման.Քիզ նըման,Քիզ նըման,Դո’ւն իս, աննըմա’ն:

Էրէսըդ է շամշ ու ղամար,Ջանըս դուս գուքայ քիզ ամար,Մէջքիդ ունիս օսկէ քամար,Օ’սկե քամար:

Չըկա քիզի նըման,Չըկա քիզի նըման.Քիզ նըման,Քիզ նըման,Դո’ւն իս, աննըմա’ն:

Երգի գրական վերծանված տարբերակը(սովորելու ենք վերևում տրված ձևով)

Բլբուլի հետ լաց ես եղել,Վարդի նման բաց ես եղել,Վարդաջորվ թաց ես եղել,Թա’ց ես եղել:

Չկա քեզի նման,Չկա քեզի նման,Քեզ նման,Քեզ նման,Դո’ւ ես, աննմա’ն:

Սիրունությունդ եղավ տանջանք,Մազեր ունես արծաթ-հինվածք,Քեզ կսազի նախշած գործվածք,Նա’խշած գործվածք:Չկա քեզի նման,Չկա քեզի նման,Քեզ նման,Քեզ նման,Դո’ւ ես, աննմա’ն:Երեսդ արև` լուսնի կամար,Հոգիս դուրս կգա քեզ համար,Մեջքիդ ունես ոսկե քամար(գոտի),Ո’սկե քամար:

Չկա քեզի նման,Չկա քեզի նման,Քեզ նման,Քեզ նման,Դո’ւ ես, աննմա’ն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *