Posted in Մայրենի

Գործնական քերականություն

240.Անձնական  դերանուները   ի՞նչ  սկզբունքով   են   բաժանված  երեք  խմբի։

 

Դերանունները  անվան  փոխարեն  գործածվող  բառեր  են։Անձնական  դերանունները   գործածվում  են  անձի  անվան  փոխարեն։Ունեն երկու  թիվ՝եզակի  (ես,դու,նա) և  հոգնակի (մենք,դուք,նրանք),երեք  դեմք՝I (ես,մենք),II (դու,դուք),III  (նա,նրանք)

Ա․Ես,մենք-առաջին  դեմք

Բ․Դու,դուք-երկրորդ  դեմք

Գ․Նա,նրանք-երրորդ  դեմք

241․Ընդգծված  բառերն  ի՞նչ  են  նշանակում։Դրանք  ինչո՞վ  են  նմանվում   դերանուններին։

Նետ-աղեղը   մինչև   19-րդ  հարյուրամյակը  որպես  զենք  է  գործածվել։Դա  նաև Շվեյցարիայի  լեռնականների  նախընտրած  զենքն  էր։Եվրոպայում  նետաձգության  առաջին  մրցությունն  էլ  անցկացվել  է  այդ  երկրում։Գիտե՛ք  Վիլհելմ  Տելի   մասին  լեգենդը։Դա   պատմում  է,թե  լեռնցիներն  ի՜նչ  վարպետությամբ   էին   գործածում  այդ  զենքը։Մյուս  լեգենդը   Ռոբին  Հուդի  մասին։Սա  էլ    վկայում   է,որ  անգլիացիներն  էլ   անտարբեր  չէին  այդ  զենքի  նկատմամբ։Մի  հետաքրքիր  փաստ  կա  նետաձգության  պատմության  մեջ։Դա  վկայում   է,որ  հրազենի  հետ  առաջին  մրցությունում  նետ-աղեղն  է  հաղթել։Բայց  հետո  հրազենը  կատարելագործվել  ու  դուրս  է  մղել  այդ  զենքը։Այսօր  դա  ապրում  է  միայն  սպորտում։

Դա-նետ-աղեղ

Այդ-Շվեյցարիա

Դա-Վիլհելմ  Տել

Այդ-նետ-աղեղը

Սա-լեգենդը

Դա-պատմություն

Սրանք  ցուցական  դերանուններ  են,որոնք  մատնացույց  են  անում այդ  առարկաները  կամ  հատկանիշները։

242․Կետերի  փոխարեն  գրի՛ր  տրված  բառերը։

Այնպիսի,այդքան,այնքան,այսպես,այդպես,այնպես,այդտեղ,այնտեղ։

Համաշխարհային  օվկիանոսում   միլիոնավոր  տոննաներով  սառույց  կա։Եթե  այդքան  սառույցը   հալվի,ցամաքի  մեծ  շերտեր  կանհետանան  ջրի  տակ,քանի  որ   օվկիանոսի   մակարդակը  ավելի  քան  հարյուր  մետրով   կբարձրանա։Թուրքմենիայում  այնպիսի  վայր  կա,որտեղ  ամռանն այնքան չղջիկ  է  հավաքվում,որ  դա  անվանում  են  չղջիկների  «ամառանոց»։Տաք ամռանն այդտեղ  հավաքվում   է  մոտ  քառասուն  հազար  չղջիկ։Մի  գիշերում նրանք  ուտում  են  մոտ   տասը  փութ   վնասակար  միջատ։Այդպես սնվելով՝չղջիկներն  օգտակար  են  դառնում  մարդկանց,ինչպես  նաև  այգիների  ու  դաշտերի  համար։Բայց  այսպես չղջիկները ձմեռել  չեն  կարող,որովհետև  բարձր ջերմությունը  խանգարում  է  նրանց  ձմեռային  քնին։Ձմռաը նրանք չվում  են  այնտեղ,   որտեղ  ավելի  ցուրտ  է,և  քուն  են  մտնում  մինչև  գարուն։

243․Տրված   գոյականներից  ի՞նչ անել կամ՝ին՞չ  լինել  հարցին  պատասխանող  բառեր  (բայեր)  կազմի՛ր  և  բայ  կազմող  մասնիկներն  ընդգծի՛ր։

ա)Ամպ-ամպել,ծաղիկ-ծաղկել,վար-վարել,կար-կարել,երգ-երգել,ժողով-ժողովել,օճառ-օճառել։

բ)Գող-գողանալ,վախ-վախենալ,քար-քարանալ,մահ-մահանալ,մանուկ-մանկանալ,էջ-(իջ)իջնել,մայր-մայրանալ։

244․Տրված  ածականներից  բայեր  (ի՞նչ  անել  կամ  ի՞նչ լինել  հարցին  պատասխանող  բառեր)կազմի՛ր  և  բայ  կազմող  մասնիկներն  ընդգծի՛ր։

Գեղեցիկ-գեղեցկանալ,հպարտ-հպարտանալ,տգեղ-տգեղանալ,մեծ-մեծանալ,փոքր-փոքրանալ,չար-չարանալ,չոր-չորանալ,թարմ-թարմանալ,խոնավ-խոնավանալ,սև-սևանալ,

բարձր-բարձրանալ,մանր-մանրանալ,ճերմակ-ճերմակել,դալուկ-դալկանալ,ծանր-ծանրանալ։

245․Տրված  բառերից  գոյականներ  և  բայեր  կազմի՛ր։Արմատների  գրությունն  ինչպե՞ս  փոխվեց։

Օրինակ՝թը՜շշ-թշշոց-թշշալ

Բը՜զզ-բզզոց-բզզալ,դը՜ռռ-դռռոց-դռռալ,չրը՜խկ-չրխկոց-չրխկալ,խը՜շշ-խշշոց-խշշալ,ծի՜վ-ծի՜վ-ծվծվոց-ծվծվալ,տը՜զզ-տզզոց-տզզալ,կը՜ռռ-կռռոց-կռռալ,թը՜խկ-թրխկոց-թրխկալ,մը՜ռռ-մռռոց-մռռալ։

246․Թիվ և  գործողության  հատկանիշ  ցույց  տվող  տրված  բառերից   (թվականներից  և  մակբայներից)բայեր  կազմի՛ր  և  բայ  կազմող  մասնիկներն   ընդգծի՛ր։Ստացված  այն  բառերը,որոնց  չես   հանդիպել,փորձի՛ր  բացատրել։

Երրորդ-երեքանալ,ուշ-ուշանալ,շտապ-շտապել,մոտ-մոտենալ,մերձ-մերձենալ,հեռու-հեռանալ,դանդաղ-դանդաղել,

հաճախ-հաճախել,կրկին-կրկնել։

Երեքանալ-երեք  դառնալ

Մերձենալ-մոտենալ

247․Տրված  արմատներով  բայեր  կազմի՛ր  և  բայ կազմող  մասնիկներն  ընդգծի՛ր։

Նստ-նստել,սահ-սահել,վազ-վազել,կարդ-կարդալ,խաղ-խաղալ,տես-տեսնել,հաս-հասնել,հագ-հագնել,փախ-փախնել,սառ-սառչել,թիռ-թռչել։

248․Պարզի՜ր,թե  Ա և  Բ  բառախմբերն  ի՞նչ  սկզբունքով  են  կազմված։Այդ  բառախմբերը լրացրո՛ւ։

Ա․Գրել,հրել,վազել,քայլել,սուլել,սիրել,ատել,փախչել,թռչել,տեսնել,հասնել,տանջվել,լացել

Ա խմբի  բառերը  կազմվել  են  ել  վերջավորությամբ։

Բ․Խաղալ,կարդալ,դողալ,սողալ,աղալ,բարկանալ,ուրախանալ,կամենալ,վախենալ,խենթանալ,ջղայնանալ

Բ  խմբի   բառերը  կազմվել  են  ալ   վերջավորությամբ։

249․Ըստ  նախորդ  վարժության՝բայերը  բաժանի՛ր  երկու  խմբի  և  այդ  խմբերն  անվանի՛ր։

Բայերը  բաժանվում  են  երկու  խմբի ՝ ալ  և ել  վերջավորություն  ունեցող  բայերի։

250․Բացատրի՛ր,թե  ընդգծված  բայերի  իմաստների  տարբերությունը  ո՞րն  է։

Փայտը  կոտրեցի։-Փայտը  կոտրատեցի։Կողպեքը չխկաց  ու  բացվեց։Կողպեքը չխկչխկաց  ու  բացվեց։Հանկարծ  թփերը   խշշացին։-Հանկարծ   թփերը  խշխշացին։Վարպետը  պաստառները  պատից  պոկեց։-Վարպետը  պաստառները  պատից  պոկոտեց։

Կոտրեցի-մի  տեղով  կոտրեցի

Կոտրատեցի-մի  քանի  տեղից կոտրեցի

Չխկաց-մեկ  անգամ

Չխկչխկաց-մի  քանի  անգամ

Խշշացին-մեկ  անգամ

Խշխշացին-մի  քանի  անգամ

Պոկեց-մի  տեղից  պոկեց

Պոկոտեց-մի  քանի  տեղից  պոկեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *