Posted in Մայրենի

Մայրենի

Ուսումնական աշուն

Նախագծի ժամկետը՝ Հոկտեմբերի 25-ից-Հոկտեմբերի 28

 

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4․1 և 4․2 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը ՝ նոր գրքերի ընթերցում, դրանց ներկայացում և ընթերցանության խրախուսում

Գրքեր կարող ես ընտրել ինքնուրույն՝ օգտվելով գրադարանից, կարող ես օգտվել հետևյալ ցանկից՝

Նախագծի ընթացքը՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ
    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
    • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Ակնկալվող արդյունք՝ ընթերցանության խրախուսում, տարածում:
Posted in Բնագիտություն

Մի փորձ ես, մի փորձ դու

Նպատակը` նպաստել սովորողների մոտ ինքնուրույն որոնողական աշխատանքների ձևավորմանը, իրենց կողմից առաջարկած փորձի ներկայացմանը։

Ընթացքը` Սովորողը ինքնուրույն տարբեր աղբյուրներից ընտրում է մեկ կամ մի քանի բնագիտական փորձ(փոձը պետք է այնպիսին լինի, որ հնարավոր լինի կատարել ձեռքի տակ եղած նյութերով), տանը կատարում է փորձը, նկարում է, տեղադրում բլոգում և պատրաստվում, որ այդ նույն փորձը պետք է կատարի դպրոցում ընկերների համար։ Յուրաքանչյուր դասին 2֊3 սովորող կկարողանա ներկայացնել իր փորձը, որի մասին նախորոք նամակով կտեղեկացվի։ Վերջում յուրաքանչյուր դասարանից կընտրվի լավագույն փորձը կամ փորձերը(կընտրեն սովորողները), որոնք հունվարյան ճամբարին կկատարեն մյուս կրտսեր կամ ավագ ընկերների համար որպես սովորող֊սովորեցնող նախագիծ։

Հուշում` փորձեր անելիս չմոռանաք անվտանգության կանոնները, որի համար ձեզ պետք կլինի ձեռնոցներ`ռետինե, սպիտակ խալաթ և պաշտպանիչ ակնոց

Արդյունքը` կերևա սովորողների բլոգներում, վերջում նոր բնագիտական փորձերի փաթեթ կստեղծվի։

Posted in Մայրենի

Մայրենի

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

 

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

Երկար – ճանապարհ

մեծ – ձուկ

հպարտ – նավաստի

բարի – արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգնել
միտք անել-մտածել

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի :

Ինչ որ ցանես, այն էլ կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լվանա:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն- Քարով շինած՝ կերտած, քարե պատեր ունեցող:
անուշա համ-ինչ, որ բան
ծաղկազարդ-Ծաղիկներով զարդարված, ծաղկեփնջերով՝ ծաղկապսակներով զարդարված: Ծաղկազարդ ամբիոն:
անտուն-Արսինե

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-մութ
խելացի-անխելք
խոսել-չխոսել
բարի-չար
ամեն ինչ- չոչ ինչ
օգուտ-ան օգուտ

 

Posted in Ռուսերեն

Ռուսերեն

  1. Вставьте вместо точек местоимения:

мой, моя, моё

 

Это  мой дом.              Это моя сестра.         Это моё  окно.

Это мой  брат.             Это  мой класс.          Это моё фото.

Это  моё яблоко.         Это мой  шкаф.           Это моя школа.

  • Это моя мама.            Это мой город.           Это мой  журнал.

                                            твой, твоя, твоё

 

Это твоё  пальто.              Это твоя  собака.       Это твой этаж.

Это твоя  сумка.                Это твой  дедушка.    Это твой сад.

Это твоя  комната.            Это твоя  бабушка.     Это твоя семья.

Это твой  подъезд.            Это твоя  карта.          Это твоя кошка.

наш, наша, наше

 

            Это наш страна.         Это наше море.            Это наша книга.

          Это наш  город.           Это наш парк.             Это наш журнал.

          Это наша  Армеииа.         Это наша  окно.             Это наше  окно.

ваш, ваша, ваше

Это ваша школа.         Это ваш  брат.                Это ваш щенок.

Это ваш  класс.           Это ваш подъезд.          Это ваш  врач.

Это ваша  пальто.         Это ваша  сестра.             Это ваша рыба.