Posted in Մայրենի

Մայրենի

Կարդում ենք Համո Սահյան

c

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ                                                                                                                                Քրքջալով ուշաթափվեց                                                                                                                                                 Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

Անբիծ-մաքուր

Քրքջալով-ծիծաղելով։

  • Թվարկի՛ր հերոսներին և բնութագրիր նրանց։

Ձկնիկն, առուն, քամին, ծտերը։

  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:

Երջանիկ առուն։

  • Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ երջանիկ առուն պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց չոր-չոր քարին, ուշքի եկավ,

Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ տխուր ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի նախշուն ծով:

  • Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

Ձկնիկն լողում էր առվում և երգում առվի մասին, առուն դա լսում է և ուրախանում,   առվում լողում էին երեխաները ,  երբ ձկնիկը դա իմանում է ձայնը կտրում է և առուն  այլևս չլսեց նրան մինչև երեխաները դուրս ենգալիս առվից և գնում տուն։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Գեղեցիկ աշնան տեսարան։

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:

 

  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։