Posted in Մայրենի

Գործնական քերականություն

 

291.Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր։Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում։

Ա  խմբի  բառախումբը  միտք  չի  արտահայտում։

Ա․Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում։

-Բ․Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում։

Բ  բառախումբը  նախադասություն  է,որովհետև  միտք  է  արտահայտում։

Ա․Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։

Ա  խմբի  բառախումբը  միտք  չի  արտահայտում։

-Բ․Քարավանապետն  ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին։

Բ  բառախումբը  նախադասություն  է,որովհետև  միտք  է  արտահայտում։

Ա․Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։

Ա  խմբի  բառախումբը  միտք  չի  արտահայտում։

-Բ․Ուխտավորի   երկար  հագուստով   սևամորուք  մարդը  շտապեց  նեղ կիրճով  քաղաքից  դուրս  գալ։

Բ  բառախումբը  նախադասություն  է,որովհետև  միտք  է  արտահայտում։

292․Տրված  բառախմբերը  վերածի՛ր  նախադասությունների՝առանց  փոխելու  բառերի  հաջորդականությունը։Բացատրի՛ր,թե  ինչպե՞ս  կատարեցիր առաջադրանքը։

Թշնամի,բանակ,շրջապատել,քաղաք։

Թշնամու  բանակը  շրջապատեց  քաղաքը։

Մայրամուտ,արեգակ,պալատներ,կարմիր,ներկել։

Մայրամուտին  արեգակը  պալատները  կարմիր  ներկեց։

Փախստական,բարձրանալ,ժայռեր,մեկ,վրա։

Փախստականը   բարձրացավ  ժայռերից  մեկի   վրա։

Այնտեղ,ժայռեր,մեջ,մարդիկ,իսկական,տներ,փորել։

Այնտեղ՝ժայռերի  մեջ, մարդիկ  իսկական  տներ  փորեցին։

293.Բացատրի՛ր  ինչու՞  տրված  բառախմբերը  նախադասություններ  չեն։Դրանք   վերածի՛ր  նախադասությունների։

Նրանց  քաղաքները  հինգ  հազար  տարի  առաջ․․․

Նրանց  քաղաքները  հինգ  հազար  տարի  առաջ   էին  կառուցվել։

«Բիբլիա»  հայերեն  «գիրք» ․․․

«Բիբլիա»  հայերեն  «գիրք»  է  նշանակում։

Հին  դարերում  Հյուսիսային  Աֆրիկայում  մի  քանի  քաղաքակրթություններ  իրար ․․․

Հին  դարերում  Հյուսիսային  Աֆրիկայում  մի  քանի  քաղաքակրթություններ  իրար  դեմ  պատերազմում  էին։

Եգիպտացիներից  հետո   այդ  երկրում  փյունիկցիները՝հին  աշխարհի  հիմնական  առևտրականներն  ու  ծովագնացները․․․

Եգիպտացիներից  հետո   այդ  երկրում  փյունիկցիները՝հին  աշխարհի  հիմնական  առևտրականներն  ու  ծովագնացները  դարձան։

Կարթագենը  Հռոմի  գլխավոր  ախոյանը․․․

Կարթագենը  Հռոմի  գլխավոր  ախոյանը  դարձավ։

Փյունիկցիները  Վասկո դե  Գամայից  երկու  հազար  տարի առաջ հարավից Աֆրիկան․․․

Փյունիկցիները  Վասկո դե  Գամայից  երկու  հազար  տարի առաջ հարավից Աֆրիկան   գրավեցին։

Այս  բառախմբերը  նախադասություններ  չեն,որովհետև  չունեն  ավարտ։

294.Փորձ՛իր  բացատրել,թե  ի՞նչ  է  նախադասությունը։

Նախադասությունը   բառերի  խումբ  է,որն արատահայտում  է  միտք և ունի  ավարտ։

295․Տրված  տեքստում  նախադասություններն  առաձնացրո՛ւ (սկսի՛ր  մեծատառով,վերջակետերը դի՛ր)։

Եզոպոսի  առակներց  մեկում  այսպիսի  բան  է  պատմվում։Ընկերոջից  շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։Հավանաբար այդտեղից էլ  առաջացել է «պղտոր ջրում  ձուկ որսալ» արտահայտությունը։Դա  գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին։

296.Տրված տեքստում   նախադասություններն առանձնացրու՛։

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։Նրանք շատ քիչ են պատահում։Հենց դրանով են նրանք հետաքրքիր։Տասնութերորդ  դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ  ագռավ էր պահում ՝որպես հազվագյուտ երևույթ։Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց,հազվադեպ հանդիպող առարկաները։Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝Յուվենալիուսն է գործածել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *