Posted in Բնագիտություն

ԵՂՐԴԱԿ – ՃԱՐՃԱՏՈՒԿ – ЦИКОРИЙ

Բազմամյա խոտաբույս է, պատկանում է աստղածաղկազգիների ընտանիքին: Արմատը ռանցքային է, կտրտվածքից դուրս է գալիս կաթնանման հեղուկ: Ցողունը ուղղաձիգ է, ամուր, քիչ ճյուղավորված, բարձրությունը մինչև 1-1,8 մ: Ցողունը և տերևները ծածկված են կարճ և պինդ մազմզուկներով: Ցողունային տերևները հերթադիր են, իսկ արմատավզիկի մոտ եղած տերևներն առաջացնում են վարդաձև տերևաբույլ: Տերևները նշտարաձև են: Շաղիկները կապույտ են` միայնակ կամ հավաքված փնջով: Սերմերը ձվաձև են: Շաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր: Քիմիական բաղադրությունը: Արմատը պարունակում է դառը նյութեր` ինտիբին, ֆրուկտոզ, լևուլոզին, պենտոզան, խոփն, ինուլին, վիտամիններ, միկրոտարրեր, խեժանյութեր: Օգտագործման եղանակները: Եղրդակը բժշկության մեջ օգտագործվում է ամբողջությամբ: Բուլղարական բժշկության մեջ եղրդակն օգտագործել են լյարդի և լեղապարկի բորբոքումների, փայծաղի հիվանդությունների, երիկամների բորբոքումների, մալարիայի, ստամոքսի խոցի բուժման համար: Հայկական բժշկության մեջ եղրդակն օգտագործել են աչքերի սպիտակափառության, օձի, կարիճի, մեղվի խայթումների, սրտի աշխատանքի խանգարումների, աղեստամոքսային, փայծաղի հիվանդությունների, սրտխառնոցի, թունավորումների, մալարիայի, քառօրյա ջերմի, սնկային հիվանդության, հոդացավերի, դաշտանի խանգարումների բուժման համար: 1. Եղրդակի մզվածքը խառնել գինու քացախի հետ և օրը 3 անգամ 50-ական գ խմել` մալարիայի, քառօրյա ջերմի բուժման համար: 2. Եղրդակի տերևներն աղալ, քամել և մզվածքից թրջոցներ դնել հոդերին հոդացավերը բուժելու համար: 3. 1 գ եղրդակի խեժը խառնել 1 գ զմուռսի հետ, քսել բամբակե տամպոնի վրա և դնել հեշտոցի մեջ` դաշտանի կանոնավորման համար: 4. Եղրդակի արմատն աղալ և քամել, մզվածքը կաթեցնել աչքերի մեջ` սպիտակափառությւսն բուժման համար: Կարելի է նաև թրջոցներ դնել աչքերի վրա` արյունալցվածությունը բուժելու համար: 5. Եղրդակի արմատը ցողունի և տերևների հետ աղալ, քամել, մզվածքից 500 գ խառնել 20 գ ձիթապտղի յուղին և օրը 3 անգամ 100-ական գ խմել` օձի, կարիճի, մեղվի խայթածի, սրտի աշխատանքի խանգարման, ստամոքսաղիքային խոցերի, բորբոքումների, փայծաղի հիվանդությունների բուժման համար: 6. Վերցնել 500 գ եղրդակի մզվածք, վրան ավելացնել 50 գ մեղր և 50 գ գինու քացախ, լավ խառնել և օրը 3 անգամ 50-ական գ խմել` լյարդի հիվանդությունների, հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքումների բուժման համար: 7. Վերցնել հավասար քանակությւսմբ եղրդակի և սամիթի մզվածքներ, խառնել իրար ու խմել` դեղնախտի, լյարդի, վիրուսային հիվանդությունների, սրտխառնոցի, ստամոքսաղիքային ուղու խոցերի և բորբոքումների բուժման համար: 8. Եղրդակի մզվածքից 50 գ խառնել 200 գ խաղողի գինու հետ և խմել` բոլոր տեսակի թունավորումների, օձի խայթածի բուժման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://hayfermer.am/deghabuyser/101-exrdak-charchatuk-cikoriy.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *