Posted in Բնագիտություն 6.10

Ջերմային էներգիայի աղբյուրները

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:
Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:

images.jpg

Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:
Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Screenshot_1.png

Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:

Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։

photo_105714.jpg

Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:

eruzione-geyser-iloveimg-cropped.gif

Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիանքամու էներգիանԱրեգակի էներգիան և այլն:

solar-energy.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *