Posted in Մայրենի

Ուղղակի և անուղղակի խոսք

 

  1. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
– Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
Մարագը պատասխանեց.
– Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ումարագին ասաց, որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թող իր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

Ա տեքստում ուղղակի խոսք է,իսկ Բ-ն անուղղակի։

  1. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):
  2. Ա. Տղան հարցրեց.
    Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
    Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
    2. Ա. Տիգրանն ասաց.
    Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
    Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
    3. Ա. Տիգրանն ասաց.
    – Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
    Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
    4. Ա. Տղան ասաց.
    Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա      սպասում են:
    Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց           ընկերները հիմա սպասում են:

Ա տարբերակի մեջ ընդգծված մասը ուղղակի խոսք է,բ-ում անուղղակի։

  1. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Ուղղակի խոսքը գրված էր Ա տարբերակում,որովհետև կա միջակետ և մարդու խոսքը սկսվում է գծիկով։

Բ տարբերակում գրված է անուղղակի խոսքը,որովհետև այն պատմողական տեքստ է։

  1. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:
  2. Լույսը վառե՞մ,– հարցրի ես:
    2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
    3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
    Լույսը ինչո՞ւ վառեցիր:
    4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
    5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
    6. Ես կարդացի և ասացի.
    Ոչինչ չեմ հասկանում:
  3. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
    8. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:

Խումբ 1-1,3,6,,8

Խումբ 2-2,4,5,7

Առաջին խմբում  առանձնանում է մարդու խոսքը (խոսքը առանձնցված է գծիկով)։Երկրորդ խմբում պատմողական խոսքեր է,դրա համար անուղղակի խոսք է։

  1. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:
  2. Ա. Ընկերս ասաց.
    – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
    Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց      ընկերս:
    Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ       պատկերասրահ ունի:
    2. Ա. – Քեռիս ասաց.
    – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից       հեռու խոսում են իրար հետ:
    Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ         հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
    Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս,            – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Պետք է ուշադրությւոն դարձնել հեղինակի խոսքին։Հեղինակի խոսքը գրած է տարբեր տեղերում։

  1. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
  2. Փոքրիկը խնդրեց.
    – Մայրիկ,ջուր կբերես՞:
    2. –Մենք կպարտվենք,- անհանգիստ ասաց իշխանը, -ու գահից իջավ:
    3. –Նա ինձ փորձում էր սպանել, – բողոքեց տղան:
    4. –Ո՞ւր էիր գնացել, – անհանգստացավ պապիկը:
    5. –Բարև,ես մարդ-մեքենան եմ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, -Ինչպես՞ ես:
  3. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
    ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
    բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

Օրինակ՝
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, – ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

  1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, – ցավով ասաց նավի հրամանատարը:

ա)Նավի հրամանատարը ցավով ասաս,-Գիտեմ,որ ամբողջ օրն աշխատել եք,բայց չեք վերջացրել նորոգումը։

բ) – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, -ասաց նավի հրամանատարը ցավով։

  1. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.- անհամբերությամբ ասաց տղան:

ա) Անհամբերությամբ ասաց տղան,- Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.- Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։

բ) Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ․-ասացտղան անհամբերությամբ։
3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ       հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:

ա) Հյուսրը հեռանալիս ասաց,- Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ       հետաքրքիր է։

բ) – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ            հետաքրքիր է, -ասաց հյուրը հեռանալիս։

  1. Երկխոսությանը շարունակի՛ր:

– Դե՛, – շշնջաց ընկերս, – սեղմի՛ր կոճակը:
– Զանգն արդեն հնչե՞լ է, – զարմացա ես, – ոչինչ չեմ լսել:
-Ինչպե՞ս չես լսել,-զարմանքով ասաց ընկերս,-արի՛ դուրս։

  1. Երկխոսությանը շարունակի՛ր:

– Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ, – տագնապեց նա, – հասնում է:
– Ամեն ինչ մտածված է, սիրելի՛ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը: – Հիմա           կտեսնես:
-Ներս արի,-հրավիրեց նա,-հիմա սուրճը կբերեմ։

  1. Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում ես լսել (կարող ես նաև հորինել):

-Հիմա մեզ մոտ մաթեմատիկա է,-ասաց Արևիկը,-բացե՛ք համակարգիչները։

-Բայց հիմա դասամիջոց չէ,՞-զարմացավ Կարինան,-եկե՛ք գնանք դուրս։

  1. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):

-Այսօր դաս չունե՞ս,-հարցրեց մայրիկս,-բացի՛ր տնայիններդ։

-Այսօր մեզ դաս չեն հանձնարարել,-պատասխանեցի ես,-հիմա մի քիչ գիրք ընթերցեմ։

  1. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
– Գյուղն ինձ դուր եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
– Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

  1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց խանգարում է:

Հայրն Արտակին ասաց․

-Ճանապարհի՛ց վերցրու հեծանիվդ,որովհետև մարդկանց խանգարում է։
2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:

Տղայի ընկերն ասաց․

-Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն ու տուն եմ գնում։
3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր       մատանու քարը:

Թագավորը տղային ասաց․

-Գնա՛ երկրից երկիր ման արի ու գտի իմ մատանու քարը։
4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:

Նապաստակն ու մուկն ասացին․

-Մենք գնում ենք տղային օգնելու։
5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը      տեսնելու:

Արջը նապաստակին ու մկանը խնդրեց․

-Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու։
6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:

Արեգնազանը ներկայացավ և ասաց․

-Ես իշխան Արմանի որդին եմ։
7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:

Թագավորը հյուրին խնդրեց․

-Ինձ մենակ չթողնես կախարդի մոտ։

  1. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
  2. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:

Նկարիչը կանչեց,-ես շատ հետաքրքիր բան եմ գտել։
2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:

Տղան մորը զգուշացրեց,-ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել։
3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:

Մայրը տղային ասաց,-ինձ էլ են հետաքրքիր քո հյուրերը։
4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:

Ընկերը Լևոնին ասաց,-ես բացատում դարչնագույն մարդկանց եմ տեսել։
5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական       մարդկանց:

Լևոնն ընկերոջն ասաց,-դու հավանաբար երազ ես տեսել,ոչ թե իսկական մարդկանց։
6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:

Տղան շուրջը նայեց ու հարցրեց,-որտե՞ղ թաքնվենք,եթե անձրև գա։

  1. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
– Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:

  1. Աղվեսն ագռավին խնդրեց.
    – Ագռա՜վ քույրիկ, երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:

Աղվեսն ագռավին խնդրեց,որ ագռավ քույրիկը երգի,որովհետև շատ լավ է երգում։
2. Արջն աղվեսին ասում էր.
Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

Արջն աղվեսին ասում էր,որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է։
3. Երեխաները մտահոգվեցին.
– Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:

Երեխաները մտահոգվեցին,թե ինչպես պահանեն իրենց անտառը։
4. Պապս ասաց.
– Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Պապս ասաց,որ իր իմացած միակ լեզուն հայերենն է։
5. Պապս ասաց.
– Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

Պապս ասաց,որ նա շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղկի  հետ էլ,կենդանիների հետ էլ։
6. Պապս ավելացրեց.
– Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

Պապս ավելացրեց,որ չգիտի նրանք քանի լեզու գիտեն,բայց իր հայերենը շատ լավ հասկանում են։

  1. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
  2. Սուրհանդակն ասաց.
    Ալեքսա՛նդր, արքան հրամայել է, որ դու տեսնես վաճառականների բերած նոր       ձին:

Սուրհանդակն ասաց,որ արքան հրամայել է Ալեքսանդրին,տեսնելու վաճառականների բերած նոր ձին։
2. Որդին խնդրեց.
– Հայրի՛կ, թույլ տուր այս մի ձին ինքս վարժեցնեմ:

Որդին խնդրեց,որ հայրիկը թույլ տա այս մի ձին ինքը վարժեցնի։
3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
– Ի՛նձ էլ ձի տվեք:

Նայելով սլացող որդուն՝թագավորը հրամայեց,որ իրեն էլ մի ձի տան։
4. – Ուսուցի՛չ, մտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, – հարցրեց Ալեքսանդրը:

Ալեքսանդրը հարցրեց ուսուցչին,թե մտքի ետևից կհասնի այսպիսի ձիով։
5. Արիստոտելն ասաց.
– Ալեքսա՛նդր, որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ     կան:

Արիստոտելն ասաց Ալեքսանդրին,որ որոշ փիլիսոփաներ հաստատում են,որ բազմաթիվ աշխարհներ կան։
6. – Այդ աշխարհներից մեկը ի՛նձ պիտի պատկանի, ուսուցի՛չ, – ասաց     Ալեքսանդրը:

Ալեքսանդրն ասաց ուսուցչին,որ այդ աշխարհներից մեկը իրեն պետք է պատկանեն։

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են      նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը,            չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

Մի մարդ ասում է․

-Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ։

Ընկերները ծաղրում են նրան ու ասում․

-Դու քո խոսքը գործով ապացուցիր։

Մարդն ասում է․

-Ես անպայման կխմեմ,եթե դուք Սևանից հանեք գետերից բերած ջուրը,ես չեմ խոստացել,որ գետերի ջուրն էլ կխմեմ։

  1. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում, որ եթե չքներ, ձին չէն գողանա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն արթուն կմնար:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում․

-Իմ ձին գողացել են։

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում․

-Եթե չքնեիր,ձին չէին գողանա։

Խելոք մարդն ասում է․

-Եթե ես իմանայի,որ երկրի տերը քնած է,ես արթուն կմնայի։