Posted in Հեքիաթներ

Պեռո Շառլ

 
Շառլ Պեռոն մասնագիտությամբ իրավաբան էր, 1663–95 թթ-ին եղել է Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի քարտուղարը, 1621 թ-ից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ: Առաջին երկը «Տրոյայի պարիսպները կամ Բուռլեսկի ծագումը» (1653 թ.) երգիծական պոեմն է: «Լյուդովիկոս Մեծի դարը» (1687 թ.) պոեմում, «Զուգահեռներ հների և նորերի միջև արվեստի ու գիտության հարցերում» (1688–97 թթ.) երկխոսություններում քննադատել է անտիկ դարաշրջանի գրողների տեսակետները լեզվի ու գրականության մասին, «Գովաբանություն կանանց» (1694 թ.) երգիծական երկում բանավիճել է կլասիցիզմի տեսաբան, քննադատ, բանաստեղծ Նիկոլա Բուալոյի հետ: 
Պեռոն հռչակվել է «Սագ մայրիկիս հեքիաթները կամ Անցած ժամանակների պատմություններ ու հեքիաթներ՝ խրատներով» (1697 թ.) ժողովածուով, որտեղ զետեղել է 8 հեքիաթ. մտածելով, որ հեքիաթի «ցածր» ժանրը կարող է վարկաբեկել իր արդեն ձևավորված հեղինակությունը, ժողովածուն հրատարակել է 19-ամյա որդու՝ Պեռո դ’Արմանկուրի անունով: 
Պեռոն անտիկ ավանդական հեքիաթին հակադրել է «գովաբանական և ուսուցողական բովանդակությամբ» ժողովրդական հեքիաթը («Կարմիր գլխարկ», «Փուփուշիկ Ռիքեն», «Մատնաչափիկը», «Կախարդուհին»): 
Գրողի հեքիաթները և՜ հեքիաթային են, և՜ ռեալիստական. հերոսներն իրական մարդիկ են: «Կոշկավոր կատուն» հեքիաթի գլխավոր հերոսը՝ կատուն, ճարպիկ «երիտասարդ» է, որը խորամանկորեն ու հնարամտությամբ ոչ միայն կարգավորում է տիրոջ ճակատագիրը, այլև ինքն է դառնում «երևելի անձ»: «Մոխրոտիկը», «Կապույտ Մորուքը», «Քնած գեղեցկուհին», «Էշի կաշին» հեքիաթներում գեղեցիկ ու բարի հերոսուհիները հաղթում են չարին: Պեռոն հեքիաթներում քննադատել է ազնվականների տգիտությունն ու մեծամտությունը, գովաբանել հասարակ մարդկանց առողջ մտածելակերպը:
Գրողի հեքիաթները մեծապես ազդել են ապագա հեքիաթագիրների՝ Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի և ուրիշների ստեղծագործությունների վրա:
Պեռոն գրել է նաև այլաբանական պոեմներ, ներբողներ, ուղերձներ, հրատարակել «XVII դարի Ֆրանսիայի հռչակավոր մարդիկ» հանրագիտարան-բառարանը, որտեղ ներկայացրել է 100-ից ավելի գիտնականների, բանաստեղծների, պատմաբանների, բժիշկների, նկարիչների կենսագրություններ:
Պեռոյի հեքիաթների սյուժեներով օպերաներ են ստեղծել Ջակոմո Ռոսսինին՝ «Մոխրոտը», Բելա Բարտոկը՝ «Կապույտ Մորուք դքսի դղյակը», և ուրիշներ, բալետներ՝ Պյոտր Չայկովսկին՝ «Քնած գեղեցկուհին», Սերգեյ Պրոկոֆևը՝ «Մոխրոտը», և ուրիշներ, նկարահանել են մուլտիպլիկացիոն և գեղարվեստական կինոնկարներ:
Posted in Անգլերեն

The lump of gold

 

Paul was a very rich man, but he never spent any of hismoney. He was scared that someone would steal it. Hepretended to be poor and wore dirty old clothes. Peoplelaughed at him, but he didn’t care. He only cared about hismoney.One day, he bought a big lump of gold. He hid it in a hole by a tree. Every night, he wentto the hole to look at his treasure. He sat and he looked. ‘No one will ever find my gold!’he said.But one night, a thief saw Paul looking at his gold. And when Paul went home, the thiefpicked up the lump of gold, slipped it into his bag and ran away!The next day, Paul went to look at his gold, but it wasn’t there. It had disappeared! Paulcried and cried! He cried so loud that a wise old man heard him. He came to help. Paultold him the sad tale of the stolen lump of gold. ‘Don’t worry,’ he said. ‘Get a big stoneand put it in the hole by the tree.’‘What?’ said Paul. ‘Why?’‘What did you do with your lump of gold?’‘I sat and looked at it every day,’ said Paul.‘Exactly,’ said the wise old man. ‘You can do exactly the same with a stone.’Paul listened, thought for a moment and then said, ‘Yes, you’re right. I’ve been very silly.I don’t need a lump of gold to be happy!’

Անծանոթ բառեր/unknown words

to be scared-վախեցած լինել

dirty-Կեղտոտ

hole-անցք

treasure-Գանձ

thief-Գող

to disappear-անհետանալ

sad-տխուր

wise-Իմաստուն

 

Homework

  1. Why did Paul wear dirty old clothes?

He was scared that someone would steal his money.

 

2. What did Paul care?

He only cared about his money.

 

3.  What did Paul hide in a hole by a tree?

He hid his lump of gold in a hole by a tree.

 

4. Why did Paul cry?

Because his lump of gold was stolen.

 

5. Who heard Paul?

The wise old man heard him.

 

6.What did Paul understand?

Paul understood he don’t need a lump of gold to be happy.

 

Posted in Բնագիտություն

Հունաստանի մասին

Անցկացնելով ընդհամենը մեկ արձակուրդ Հունաստանում՝ Դուք կսիրեք այս երկիրը մեկընդմիշտ: Առողջության վրա բարենպաստ ազդող մեղմ կլիման, ամբողջ աշխարհում հայտնի միջերկրածովյան խոհանոցը, լեռնային մասիվներն ու ծովի երկնագույն հարթությունն իր մեջ զուգակցող եզակի բնապատկերները, ինչպես նաև ծղոտե ծածկոցի ստվերում հանգստանալ գրավող լողափերը և շատ այլ հանգամանքները դեպի Հունաստան են ձգում ոչ միայն հանգստի սիրահարներին, այլ նաև անշարժ գույքը գնահատողներին:

Եթե համեմատել անշարժ գույքի գները Հունաստանում և այլ Եվրոպական երկրներում, ապա կարելի է վստահորեն ասել, որ Հունաստանն այս առումով ավելի ձեռնտու է կապիտալ ներդրումների համար: Բացի այդ, կենսամակարդակն այստեղ ավելի բարձր է, քան օրինակ՝ Բուլղարիայում կամ Մոնտենեգրոյում: Հունաստանում շատ ցածր է հանցավորության աստիճանըԴուք կարող եք հանգիստ լինել, որ Ձեր երեխաները չեն ընկնի վատ շրջապատ և նրանց հետ ոչինչ չի պատահի: Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները ավելի քան դրական բնույթ են կրումացվում են վիզային նոր կենտրոններ, կատարվում են ռեգուլյար չարթերային չվերթներ դեպի Հունաստան: Եթե Դուք որոշեք անշարժ գույք ձեռք բերել Հունաստանում, նրա վառ և դեռևս մանկությունից բոլորին հայտնի պատմությունը Ձեզ անմոռանալի ժամանց կպարգևի ձիթապտղի դարավոր ծառերի և ճարտարապետական հուշարձանների շրջապատում:

Հունաստանն ունի 13 մարզեր, որոնք կոչվում են «պերիֆերիաներ», ինչը թարգմանաբար նշանակում է «հեռու գտնվող վայր»: Երկրի ամենամեծ մարզը գտնվում է հյուսիսում և կոչվում է Մակեդոնիա: Մարզերը բաժանվում են «նոմերի», որոնց ընդհանուր թիվը 52 է: Օրինակ՝ եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել անշարժ գույք տուրիստական հայտնի վայրում՝ Խալկիդիկի թերակղզում, ապա պետք է իմանաք, որ անշարժ գույքը տեղակայված է լինելու Խալկիդիկի նոմի տարածքում, որը հյուսիսում սահմանակից է Սալոնիկ նոմի հետ: Երկու նոմերն էլ ընդգրկված են Մակեդոնիա մարզի կազմի մեջ:

Skip to toolbar