Posted in Բնագիտություն

ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ

Երկիր մոլորակը մեր տունն է, մեր կյանքն է։ Երկիր մլորակը պետք է պահել այնպես, ինչպես մեր տունը։ Մեր երկրում պետք է աղբերը գցել աղբամանի մեջ։ Պետք է սենյակի լույսերը միշտ անջատել և անջատել համակարգիչը։ Ամպայման պետք է փակել ջրի ծորակը։ Նաև պետք է արագ լողանալ, որ ջուրը շատ չօգտագործվի։ Պետք չէ ծառերը, անտառները ոչնչացնել, որովհետև նրանք թթվածին են արտադրում, որը անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների համար։ Պետք է վերականգնել ոչնչացված բուսականությունը, հաճախ անել ծառատունկ։ Պետք է պահպանել տարբեր կենդանիներին, որոնք անխնա ոչնչացվել են և հայտնվել են “Կարմիր գրքի” մեջ։ Ոչնչացվել են նաև շատ բույսերի և հազվագյուտ ծառերի տեսակներ։ Անխնա օգտագործվել են խմելու ջրի պաշարները և հանքերը։ Մարդկությունը ունի շատ գիտնականներ, որոնք օգնում են այդ ամենը վերականգնելու համար։ Պետք է խնայողաբար օգտագործել բնական հարստությունը, չաղտոտել գետերը, լճերը, ծովերը և օվկիանոսները։ Պետք է քո տարածքը պահել մաքուր վիճակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *