Posted in Մայրենի

Մայրենի

Ավ․ Իսահակյան <<Նուկիմ քաղաքի խելոքները>>

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

 

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Առաջադրանքներ

1․Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները

ափ առնել-գնալ, լցվել, մի կշեռք-չափի միավոր, հաշիվը տեսնել-որոշել, խելքի մոտ բան-մտածված բան,վրա պրծնել-հարձակվել, խելքի չափը տեսնել-հասկանալ դիմացի մարդու արժեքը, պատգամ գնալ-պատվիրակ գնալ։

2․ Համառոտ պատմի՛ր նուկիմցիների ուղևորության մասին։

Նուկում քաղաքի մարդիկ մի քիչ հիմար են լինում։ Ընտրում են իրենց միջի ամենախելոքներին և ուղարկում թագաորի մոտ, որ իրենց եղանակը փոխի։ Ճանապարհին  նրանք առաջին անգամ տեսնում են կծու պղպեղ,  շաքար և խաղող։ Ճանապարհին իրենց ոսկիները գողանում են և դրանց տեղը քարեր են դնում, իսկ դա պետք է նվիրել թագավորին։ Երբ  հասնում են տեղ՝ թագաորը,  որոշում է նրանց խելքը չափել և հյուրասիրում է սալոր  բլոճների հետ խառնված։ Նրանք որոշում են ուտել  ոտավորներին,որ  չփախչեն, հետո անվոտներին։ Թագավորը լսում է նրանց խնդրանքը և ետ է ուղարկում, ասելով, որ մինչև հասնենք ձեր խնդրանքը կկատարվի։

 

3․ Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը։

Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

4․Նկարագրի՛ր դեպքեր, երբ պատգամավորները առաջին անգամ կտեսնեն ընկույզ, նարինջ։

Նրանք ընկույզ  են տեսնում և մտածում, որ դրանք կլոր քարեր են։ Իսկ երբ, որ նրանք նարինջ են տեսոնում՝ մտածում են, որ դրանք փափուկ խաղալիք են և, որոշում են տանել իրենց երեխաներին։

5․Շարունակի՛ր հեքիաթը։

Մինչև Նուկիմ քաղքի բնակիբնակիչները հասնում են իրենց քաղաքը արդեն ամառ է լինում և նրանք մտածում են, որ թաթագավորը կատրել է իրենց ցանկությունը։

Posted in Մաթեմատիկա

Տային աշխատանք

 

Վարժություն  349

Հաշվել արտահայտության արժեքը։

ա) 32x(324-216)+5166:(5423-5381)=3579

324-216=108

108×32=3456

5423-5381=42

5166:42=123

3456+123=3579

 

բ) 44x(852+448)-(22313:53-421)x612=57200

852+448=1300

1300×44=57200

22313:53=421

421-421=0

612×0=0

57200-0=57200

 

Վարժություն 355

1 լ բենզինի զանգվածը 650 գ է։ Որքան է մեքենայի 60 լ տարողությամբ լիքը լցված բաքի բենզինի զանգվածը։

Լուծում

60×650=39000 գ

Պատ․՝ 39 գ

 

Վարժություն 356

ա) Զբոսաշրջիկը քաղաքից դուրս եկավ ժամը 8։25-ին և գյուղ հասավ նույն օրվա ժամը 14:40-ին։ Որքան ժամանակում նա անցավ այդ ճանապարհը։

Պատ․՝ 6  ժ 15 ր

բ) Զբոսաշրջիկների խումբը գյուղից ժամը  10:45-ին  ճանապարհվեց քաղաք։ Նրանք տեղ հասան հաջորդ օրը ժամը 2:10-ին։ Որքան ժամանակում զբոսաշջիկներն անցան այդ ճանապարհն։

Պատ․՝ 15 ժ 55 ր

Վարժությու  359

Երկօրյա մրցույթի առաջին օրն Աննայի ու Սոնայի վաստակած միավորների գումարը 48 էր։ Երկրորդ օրն Աննան վաստակեց 28 միավոր, իսկ Սոնան 24։ Մրցույթի ավարտին պարզվեց, որ նրանք վաստակել են հավասար միավորներ։ Քանի միավոր են նրանք վաստակել նրանցից յուրաքաչյուրը առաջին օրը։

Լուծում

28+24=52

52+48=100

100:2=50

50-24=26

50-28=22

Պատ․՝ Աննան 22, Սոնա 26

Վարժություն 351

Լրացնել  աղյուսակը

       a b a x b a : b a + b a – b
600 300 180000 2 900 300
1000 50
Posted in Մաթեմատիկա

Տնային աշխատանք

Վարժություն 337

Օգտվելով քարտզից և աղյուզակում բերված տվյալներից լրացրու աղյուսակի դատարկ վանդակները։

 

Որ քաղաքն է Երևանից ավելի հեռու Բերդը թե Կապանը։

Պատ․՝ Կապանը

Որ քաղաքն է Դիլիջանից ավելի հեռու Երևանը թե Բերդը

Պատ․՝ Երևանը

Բնակավայրը Երևան Դիլիջան Բերդ Կապան
Երևան 0 կմ 97 կմ 179 կմ 302 կմ
Դիլիջան 97 կմ 0 կմ 82 կմ 399 կմ
Բերդ 179 կմ 82 կմ 0 կմ 481 կմ
Կապան 302 կմ 399 կմ 481 կմ 0 կմ

 

Վարժություն 338

ա) Հայկը գնեց 25 տետր և 2 օրագիր ն վաճառողին տվեց 5000 դրամանոց մեկ թղթադրամ։ Քանի դրամ պետք է վերադարցնի վաճառողը , եթե տետրն արժե 80 դրամ, իսկ օրագիրը տետրից թանգ է 4 անգամ։

 

Լուծում

80×4=320

320×2=640

80×25=2000

2000+640=2640

5000-2640=2360

Պատ․՝ 2360

 

բ) 3 բեռնատար մեքենաներ տեղափոխում էին 12 տ 800 կգ ձմերուկ։ Առաջին մեքենայում կար 3 տ 240 կգ, երկորդում 1 տ 120 կգ ավելի քան առաջինում։ Որքան ձմերուկ կար երրորդ մեքենայում։

Լուծում

3 տ 240 կգ + 1 տ 120 կգ = 4 տ 360 կգ

3 տ 240 կգ + 4 տ 360= 7 տ 600 կգ

12 տ 800 կգ – 7 տ 600 կգ = 5 տ 200 կգ

Պատ․՝  5 տ 200 կգ

 

Վարժություն 339

ա) 8 մ ժապավենից կարելի է պատրաստել 16 վարդ։ Որքան ժապավեն է հարկավոր 50 վարդ պատրաստելու համար։

Լուծում

8×100=800

800:16=50

50×50=2500

Պատ․՝ 25 մ

բ) 2 պաղպաղակն արժե այնքան, որքան 4 բլիթը։ Արամը որքան պետք է վճարի 5 պաղպաղակի համար, եթե 5 բլիթի համար վճարել է 200 դրամ։

Լուծում

200:5=40

200-40=160

40×2=80

80×5=400

Պատ․՝ 400 դրամ

Վարժ 340

Երկու մեքենայում կար ընդամենը 8 տ 800 կգ հացահատիկ։ Դրանցում հացահատիկի զանգվածները հավասարեցնելու նպատակով առաջին մեքենայից 350 կգ հացահատիկ տեղափոխեց երկորդի մեջ։ Որքան հացահատիկ կար յուրաքանչյուրում մեքենայում նախքան տեղափոխելու։

Լուծում

8 տ 800 ։ 2 = 4 տ 400 կգ

4 տ 400 կգ – 350 կգ= 4 տ 50 կգ

4 տ 400 կգ + 350 կգ = 4 տ 750 կգ

Պատ․՝ 4 տ 750 կգ ,4 տ 50 կգ