Posted in Մայրենի

Վագրի վրա մռնչացող տղան

Դոնալդ Բիսեթ

 

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Թփթփացնել –խփել, հարվածել

Զարհուրելի – սարսափելի, վախենալու

2.Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս

Անուշադիր է

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել

Ինչու ինձ չի գնահատում

գ. խելքը թռցնել

անխելք բաներ է խոսում

3.Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա:

Քանի որ վախենում էր:

 

4.Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:

Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։

 

5.Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:Մտածում էր, որ հիմա կվախացնի վագրին:

6.Հորինի՛ր պատում, մուտքագրի՛ր պատումդ, նկարի՛ր ջրաներկով կամ գուաշով, պատումիդ հետ միասին տեղադրի՛ր բլոգումդ:

Ժպտացող վագրը

Կար-չկար մի վագր կար,նա միշտ ժպտում էր: Վագրը շատ հումորով էր և միշտ  իր ընկերներին ուրախացնում էր: Մի անգամ վագրը գնաց անտառ, անտառում հանդիպեց մի տղայի, որը չէր ժպտում,  վագրը իր ուրախ պատումներով ուրախացրեց տղային ,իր ժպիտով գերեց տղային և նա սկսեց ժպտալ: Վագրը ուրախ էր, որ իր ժպիտով և ուրախ պատումներով կարողանում էր ուրախացնել բոլորին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *