Posted in Մայրենի

Եղիշե Չարենց․ բանաստեղծություններ

 

urlԻնչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Արև ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ, փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում:–
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայես մի օր հեռուն,
Դրոշ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում,–
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ…

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…
Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…
Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,
Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

Posted in Երգ

Բան ՂԵ

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,
Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,
Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝

Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն:

Posted in Հայրենագիտոըթյուն

Կոտայքի մարզ. ընդհանուր բնութագիր

Մարզկենտրոն՝ Հրազդան

Տարածք՝ 2089 կմ²

Բնակչություն՝ 328,900 մարդ

Քաղաքներ՝  Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ ,Աբովյան

Տեսարժան վայրեր՝Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք

Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ,

Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ ԱրզնիՀանքավանԾաղկաձորԱղվերան։

դիրքը Հայաստանում

աղբյուր՝

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6

http://www.findarmenia.com/arm/armenia/kotayk

http://kotayk.gov.am/