Posted in Մայրենի

Տարեմուտի խոստովանություն

1․ 2021 թվականից, ո՞ր օրը միշտ կմնա քո հիշողության մեջ։

2021 թվականին ես ունեցել եմ շատ ուրախ, երջանիկ և հիշվող օրեր։  Բայց կա մի օր, ավելի շուտ օրեր, որ ես երբեք չեմ մոռանա։ Դա այն օրերն էին, երբ մենք հինգ ընտանիքով գնացինք Եգիպտոս նշելու Բակուրի ծննդյան օրը։ Մեր օրերը այնտեղ անցան անմոռանալի։ Ես ցանկանում եմ, որ այդպիսի օրեր իմ և բոլորիր կյանքում շատ լինեն։

2․Ո՞րն է քո կարդացած ամենալավ գիրքը։

Ես փորձում եմ շատ գրքեր կարդալ, այդպես ավելի լավ եմ ճանաչում աշխարհը։ Ես կարդացի << Չարլին և շոկոլադե գործարանը>> ստեղծագործությունը և այն շատ տպավորիչ էր։ Ես այդ գրքից հասկացա, որ պետք չէ լինել ագահ, չտես և նախանձ։ Պետք է միշտ բարի լինել։ Գիրքը ընթերցելուց հետո դիտեցի նաև ֆիլմը, որը ևս շատ  լավն էր։