Posted in Մաթեմատիկա

Տնային աշխատանք

Խնդիր 474

70 կմ 500 մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու ձիավոր։Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանք կանգնեցին հանգստանալու։Այդ ժամանակ առաջին ձիավորը  անցել էր 24 կմ 200 մ,իսկ երկրորդը՝26 կմ։Հաշվի՜ր,թե այդ պահին որքան էր նրանց միջև հեռավորությունը։

24 կմ 200 մ + 26 կմ=50 կմ 200 մ

70 կմ 500 մ-50 կմ 200 մ=20 կմ 300 մ

Պատ՝․ 20 կմ 300 մ։

Խնդիր 475

Միևնույն կետերից հակառակ ուղղությամբ շարժվեցին երկու հետիոտն։Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340 մ,որը երկրորդի անցածից ավելի էր 30 մ-ով։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։

340-30=310

340+310=650

Պատ՝․ 650 մետր։

Վարժխնդիր 476

8 դույլ ջուրը 24 լ-ով ավելի է 5 դույլ ջրից։ Հաշվել,  թե քանի լիտր է այդպիսի 10 դույլ ջուրը։

8-5=3

24:3=8

8×10=80

Պատ՝․ 80 լիտր։

Posted in Մայրենի

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում։ Այս տանն Ավետիք Իսահակյանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունել։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ՝ սրբատաշ սև տուֆ քարով։ Այն երկհարկանի է, արտաքին տեսքով նման է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք-գավիթով։ Գլխավոր մուտքի կողմից` երկրորդ հարկում՝ կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը։ Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք։ Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին։ Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում ծաղկանոցներ են։

1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատել այդ տանը։ Այս տանը հյուր են եղել անվանի մարդիկ՝ Պաբլո Ներուդան[2], Ժորժի Ամադուն, Անտանաս Վենցլովան, Ամենայն հայոց կաթողիկոսները, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հակոբ Կոջոյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը և այլք։ Իսահակյանի մահից հետո՝ 1958 թվականին, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի։ Շենքը մասնակի փոփոխվել է. երկրորդ հարկի հետին մասում կառուցվել են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվել են։

 

 

Տեղեկություն Երևանի մասին

Երևանը ՀՀ-ն մայրաքաղաքն է, այն բաժանվում է տարբեր վարչական շրջանների։  Վարչական շրջանները, թաղամասերը և շենքերը բաժանվում են մեծ և փոքր փողոցներով և ամեն մի փողոց ունի իր անվանում, օրինակ ՝ Կոմիտասի պողոտա, Չարենցի անվան պողոտա, ՄեսրոպՄաշտոցի անվան պողոտա․․․ Երևանում կա նաև շատ պատմամշակութային կոթողներ, կինոի և թատրոնի շենքեր, համերգասրահներ, թանգարաններ և տուն – թանգարաններ։

Ո՞ր վարչական շրջաններով և փողոցներով ենք անցնելու   Հարավային  դպրոցից մինչև Ավետիք Իակահակյանի                 տուն – թանգարան։ 

Վարչական շրջաններ՝  Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ և Կենտրոն։

Փողացները՝  Ծովակալ Իսակովի փողոց,  Բագրատունյաց փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Արշակունյաց փողոց, Բաղրամյան փողոց, Գրիգոր Լուսվորչի փողոց, Մեսրոպ Մաշտոցի փողոց, Մարշալ Բաղրամյանի փողոց, Գալոյան եղբայրների  փողոց և Զարուբյան փողոց։

Posted in Բնագիտություն

Մեզ սնող հողը

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հումուսը։

Հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ  միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:Շատ հումուս պարունակող հողերը փխրուն  են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:

4. Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի:

Posted in Մաթեմատիկա

Տնային աշխատանք

Խնդիր 460

Աննան 10մ երկարությամբ պարանի համար վճարեց 240 դրամով ավելի, քան Սոնան 7մ երկարությամբ այդպիսի պարանի համար։ Լալան որքա՞ն պետք է վճարի այդ նույն պարանից 8մ գնելու համար։

Լուծում

10-7=3

240:3=80

80×8=640

Պատ․՝ 640 դրամ

Խնդիր 461

ա) Խանութը երկու օրում վաճառեց 44 արկղ դեղձ։ Առաջին օրը վաճառվեց 4 արկղով ավելի, քան երկրորդ օրը։ Քանի՞ կիլոգրամ դեղձ վաճառվեց  յուրաքանչյուր օրում, եթե առաջին օրվա վաճառվածը 80կգ-ով ավելի էր երկրորդ օրվա վաճառվածից։

Լուծում

44-4=40

40:2=20

20+4=24

80:4=20

20×24=480

20×20=400

Պատ.՝ առաջին օրը 480 կգ,  երկրորդ օրը 400 կգ։

բ) 84 արկղ խնձորը բարձեցին երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան բարձեցին 10 արկղով ավելի, քան երկրորդը։ Քանի՞ կիլոգրամ խնձոր  բարձեցին մեքենաներից յուրաքանչյուրը, եթե երկրորդում  բարձած խնձորի զանգվածը 240կգ  պակաս է առաջինում բարձած խնձորի զանգվածից։

Լուծում

84-10=74

74:2=37

37+10=47

240:10=24

24×37=888

888+240=1128

Պատ.՝ առաջինում  1128,  երկրորդում 888։

Posted in Մայրենի

Իմ սիրտը


Իմ սիրտը շատ-շատ մեծ է,  իմ սրտից ու՞մ հանեմ։ Մայրիկիս,  չէ նա կարևոր է։ Մտածեցի հայրիկիս, բայց նա էլ է իմ կյանքի կարևո8 մասնիկը։  Եղբորս , բայց նա էլ է կարևոր, չէ՞ որ նա իմ ամենամոտիկ մարդն է։  Ու՞մ հանեմ  իմ մեծ, շատ-շատ մեծ սրտից, այս անգամ ճիշտ եմ ասում իմ շատ-շատ մեծ սրտից կհանեմ բոլոր չար, ագահ և վատ մարդկանց, Նրանք իմ սրտում երբեք տեղ չեն ունենա։։

Posted in Անգլերեն

Homework

Ex. 5 p. 40

1. He’s playing the violin.

2. We’re going to school.

3. They aren’t playing in the park.

4. You aren’t listening to me.

5. He is playing the guitar.

6. He isn’t sleeping.

 

Ex.4,p.39.

  1. Grandpa is sleeping.
  2. Sally is crying.
  3. Father is the garden.
  4. Fatimah is listening to music.
  5. Anna and Jose are cooking.
  6. Jane and Nora are danceing.

Ex.3,p.39.

1.I’m not reading a book.

2. Bill is not playing a computer game.

3.The boy not is running.

4. Your dad is not driving his car.

5.We’re not watching TV.

6. The boys are not writing in their notebooks

7. Its’ not snowing now.

8. Helen is not laughing at the moment.