Posted in Մայրենի

Բարև ձմեռ

Բարև ձմեռ, ես քեզ շատ էի կարոտել և սպասում էի անհամբեր:   Ես շատ ուրախ եմ, որ դու եկել ես, հիմա մնացել է դու բերես ձյուն, որ ամբողջ աշխարհը ծածկվի սպիտակով և բոլորը ուրախանան:                                                                                           Ձմեռ՝ դու մեզ  բերում ես Նոր տարի, հույսեր, գեղեցկություն  ուրախություն:

Posted in Մայրենի

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Արահետ – փոքրիկ ճանապարհ

Վաղորդյան – առավոտ շուտ

Պերճ- շքեղ , զարդարված

  1. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Ես հիշում եմ իմ  ընկերներին,  հիշում եմ   անտառի արահետները,         ծառերի սոսափյունը, սաստիկ բուքը, խարույկը անտառապահի:

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին չէր փոշմանել,որ անտառից հեռու է, իրեն զգում էր  շատ երջանիկ: